ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
Ա Կ Ց Ի Զ Ա Յ Ի Ն Հ Ա Ր Կ - Ակցիզային հարկը ենթաակցիզային ապրանքների ներմուծման կամ ԱՀ տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով բյուջե վճարվող անուղղակի հարկ է:
Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են. գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, քսայուղը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):
Ակցիզային հարկ վճարում են ենթաակցիզային ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Արցախի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:
Օրենքով սահմանվում են ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.
Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի
|
Ապրանքախմբի անվանումը
|
Հարկման բազայի միավորը
|
Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)
|
2203
|
գարեջուր
|
ներքին արտադրանքի 1 լիտրի համար
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար
|
70
105
|
2204
|
խաղողի եւ այլ գինիներ
|
բացթողնման գնի
(առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)
ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի
|
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 100 դրամ
10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 150 դրամ
|
2205
|
վերմուտ եւ խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական եւ արոմատիկ էքստրակտներ
|
ներքին արտադրանքի 1 լիտրի համար
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար
|
500
600
|
2206
|
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)
|
ներքին արտադրանքի 1 լիտրի համար
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար
|
180
200
|
2207
|
էթիլային սպիրտ
|
ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
|
600
700
|
2208
|
սպիրտային խմիչքներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող ներմուծվող օղիների
|
բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի)
ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի
|
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 250 դրամ
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 600 դրամ
|
ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող ներմուծվող օղիներ
|
մաքսային արժեք
|
30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 500 դրամ
|
2403
|
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ
|
1 կիլոգրամ
|
1500
|
2709
|
հում նավթ եւ նավթամթերք
|
1 տոննա
|
27000
|
2710 12
|
բենզին
|
1 տոննա
|
40 000 ՀՀ դրամ
|
2710 (բացառությամբ 2710 12, 2710 19 710 - 2710 19 980)
|
դիզելային վառելիք
|
1 տոննա
|
13 000 ՀՀ դրամ
|
2710 19 710 - 2710 19 980, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0
|
քսայուղ
|
մաքսային
արժեք
|
50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար՝ 400 ՀՀ դրամ
|
2711 (բացա-ռությամբ 2711 11-ի և 2711 21-ի)
|
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի)
|
1 տոննա
|
1000
|
40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի), իսկ մինչև 9 տոկոս, ներառյալ` սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:
Արցախի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի)` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից Արցախի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3000 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
Արցախի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի)` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
Արցախի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի) ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:
Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը 135000 Հայաստանի Հանրապետության դրամից պակաս լինելու դեպքում, ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը հավասարվի 135000 Հայաստանի Հանրապետության դրամի:
Ակցիզային հարկով հարկման ենթակա չէ`
- Արցախի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների օտարումը (իրացումը).
- «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող` Արցախի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
- օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.
- մաքսային օրենսդրությամբ սահմանված` ապրանքների քանակը կամ մաքսային արժեքը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Արցախի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
- 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի մատակարարումը կոնյակ արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:
Որպես կանոն, ենթաակցիզային ապրանքները գտնվում են պետական հատուկ հսկողության ներքո: Մասնավորապես.
Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է Արցախի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ-2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների հանրապետության տարածքում հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:
Արցախի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից բացի) ներմուծվող` ԱՏԳ ԱԱ - 2203, 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման մաքսային հսկողության ու հաշվառման կարգը, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ակցիզային դրոշմանիշներ ձեռք բերելու համար հարկային մարմին ներկայացվում են`
- դիմում` 2 օրինակից.
- ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.
- հարկային մարմնի սահմանած ձևով. հաշվետվություն` ձեռք բերված ակցիզային դրոշմանիշների օգտագործման մասին,
- արտադրողների (ներառյալ` շշալցում իրականացնողների) կողմից որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.
-լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները:
Ակցիզային դրոշմանիշները տրամադրվում են նշված փաստաթղթերի և արտադրողների մոտ հարկային մարմինների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված տեղեկանքի հիման վրա: Հարկային մարմինն ակցիզային դրոշմանիշները տրամադրում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշներ չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող քանակին կամ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշների համար վճարման ենթակա գումարից: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի` գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան:
Արցախի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ, ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ:
Հարկ վճարողների կողմից ակցիզային դրոշմանիշների ձեռք բերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար:
Ակցիզային հարկ վճարող անձանց կողմից 2204, 2205, 2206, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքները որպես հումք օտարելու դեպքում, գնորդի պահանջով, պարտադիր լրացվում է հարկային մարմնի կողմից տրված հաշվարկային փաստաթուղթ, որն էլ հիմք է հանդիսանում գնորդի համար հաշվանցում կատարելու համար, եթե պահպանված են հաշվանցման համար օրենսդրությամբ սահմանված այլ պայմանները:
Հաշվարկային փաստաթուղթը լրացվում է 5 օրինակից յուրաքանչյուր գործարքի համար: Լրացված հաշվարկային փաստաթղթի 2 օրինակները տրվում են գնորդին, իսկ 1-ական օրինակները հաշվարկային փաստաթուղթ դուրս գրողի և ստացողի կողմից մինչև գործարքների կատարմանը հաջորդող ամսվա 15-ը ներառյալ ներկայացվում է կազմակերպության հաշվառման վայրի հարկային մարմին` հետագա վերահսկողություն իրականացնելու նպատակով:
Հաշվարկային փաստաթղթեր ստացած անձինք, յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը պարտավոր են համապատասխան հարկային մարմին ներկայացնել հաշվարկային փաստաթղթերի ստացման և օգտագործման վերաբերյալ հաշվարկ:
Ակցիզային հարկի հաշվարկման և վճարման ժամկետները
Արցախի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում: Այս մասով ակցիզային հարկի վերաբերյալ հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:
Արցախի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ վճարում են ակցիզային հարկը և յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ համապատասխան հարկային մարմին ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևով:
|