ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն

Հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց և փակ մրցույթներ  անցկացնելու  վերաբերյալ

Ի գիտություն ԱՀ քաղաքացիներիԱՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է.

բաց մրցույթ`  հարկային ծառայության «Դ» խմբի հետևյալ թափուր պաշտոնների  զբաղեցման համար.

Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն

Վերահսկողության և գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են` 

հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների  իրացման ապահովում:

 

Վերահսկողության և գանձումների բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են` 

հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում:

Տվյալների մշակման և հաշվառման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`

  հարկ վճարողների հարկային և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների հաշվառում, անձնական հաշվի քարտերի վարում, հարկերի, պարտադիր այլ վճարների գծով օրենսդրությամբ նախատեսված տույժերի հաշվարկում:

Ասկերանի շրջանի հարկային տեսչություն

Սպասարկմանտվյալների  մշակման  և հաշվառման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`

հարկ վճարողների սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում,  հարկ վճարողների հարկային և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների հաշվառում, անձնական հաշվի քարտերի վարում, հարկերի, պարտադիր այլ վճարների գծով օրենսդրությամբ նախատեսված տույժերի հաշվարկում:

 

Սպասարկմանտվյալների  մշակման  և հաշվառման բաժնի հարկային տեսուչ հաշվառման  գծով - հիմնական գործառույթներն են`

  հարկ վճարողների հարկային և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների հաշվառում, անձնական հաշվի քարտերի վարում, հարկերի, պարտադիր այլ վճարների գծով օրենսդրությամբ նախատեսված տույժերի հաշվարկում:

Մարտակերտի շրջանի հարկային տեսչություն

Վերահսկողության և գանձումների բաժնի հարկային տեսուչ - հիմնական   գործառույթներն են`

հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ կետերում կապարակնքված ավտոմեքենաներով ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում:

Մարտունու շրջանի հարկային տեսչություն

Վերահսկողության և գանձումների բաժնի հարկային տեսուչ /2 հաստիք/ - հիմնական   գործառույթներն են`

հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ կետերում կապարակնքված ավտոմեքենաներով ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում:

Հադրութի շրջանի հարկային տեսչություն

Վերահսկողության և գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական   գործառույթներն են`

հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ կետերում կապարակնքված ավտոմեքենաներով ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների  իրացման ապահովում:

Քաշաթաղի շրջանի հարկային տեսչություն

Հարկային տեսուչ  - հիմնական գործառույթներն են`

հարկ վճարողների սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հարկային և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների հաշվառում, անձնական հաշվի քարտերի վարում, հարկերի, պարտադիր այլ վճարների գծով օրենսդրությամբ նախատեսված տույժերի հաշվարկում:

փակ մրցույթ` հարկային ծառայության «Գ» խմբի հետևյալ թափուր պաշտոնի զբաղեցման համար.

Կազմակերպական, հսկողական և եկամուտների հաշվառման վարչություն

Տվյալների մշակման և հաշվառման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն  են`

երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման նպատակով դրանց մշակում և տեղայնացում, լիցենզավորող մարմիններից տրամադրված լիցենզիաների վերաբերյալ տեղեկությունների մշակում և ամփոփում, պարտավորություններ կուտակած հարկ վճարողների հետ պարտավորագրերի կազմում, պահանջի իրավունքի զիջման  պայմանագրերով գանձման ենթակա գումարների ճշտում և ընթացքավորում:

Օպերատիվ հետախուզության վարչություն

Օպերատիվ բաժնի ավագ օպեր լիազոր  - հիմնական գործառույթներն  են`

հարկման ենթակա եկամուտներ թաքցնող, հարկային և պարտադիր վճարների  պարտավորությունների կատարումից խուսափող և այլ հակաիրավական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների ստացման և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, ակցիզային դրոշմանիշներով (դրոշմապիտակներով) պարտադիր դրոշմավորման (դրոշմապիտակավորման) ենթակա ապրանքների դրոշմավորման (դրոշմապիտակավորման) կանոնների պահպանման, սպիրտային խմիչքների նվազագույն գներից ցածր գներով իրացման նկատմամբ վերահսկողության իրականացում, հետաքննչական և նախաքննչական աշխատանքներին աջակցություն:

Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչություն

Ապրանքանյութական արժեքների հաշվառման և տվյալների վերլուծության բաժնի հարկային տեսուչ /3 հաստիք/  -  հիմնական  գործառույթներն են`

կապարակնքված փոխադրամիջոցներով ԱՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման ամփոփագրերի կազմում, ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների  պահպանման  նկատմամբ  հսկողության իրականացում:

Հսկիչ կետերի համակարգման բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`

ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, գրանցամատյանների վարում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, արտահանումն արգելված ապրանքանյութական արժեքների նկատմամբ հսկողության իրականացում, ապրանքանյութական արժեքների ապօրինի շրջանառության դեպքում օրենսդրությամբ նախատեսված գործառույթների իրականացում:

Հսկիչ կետերի համակարգման բաժնի հարկային տեսուչ /5 հաստիք/- հիմնական գործառույթներն են`

ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում:

 

Մրցույթներին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.

-   գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով, նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին).

- հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները,  մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր,

- տեղեկանք(ներ) հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.

- հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.

- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ (դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական) կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը հիմնավորող փաստաթղթի պատճենը.

- երկու լուսանկար 3x4 սմ չափի.

- անձնագրի պատճենը:

Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացին նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:

Հարցաշարը կարող եք ձեռք բերել մրցութային և ատեստավորման հանձնաժողովից կամ ծանոթանալ հարկային մարմնի պաշտոնական կայքէջում  /www.tax.nk.am/` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը`

2018 թվականի փետրվարի 28-ից  մինչև մարտի 26-ը:

Մրցույթներն սկսելու օրը, ժամը և վայրը.

բաց և փակ  մրցույթներ`  ս.թ.  ապրիլի 6-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենք (Տիգրան Մեծի 16):

Հանձնաժողովի գտնվելու վայրը և հեռախոսահամարը

Տիգրան Մեծի 16, հեռ. (047) 94-90-17:

ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ մրցույթով երաշխավորվում է Արցախի  Հանրապետության քաղաքացիների համար հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիություն` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

 

You are the 2494800-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            
 
April
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ