ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS
ԻՆՉ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱԼ ՍՈՑՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՊԱՐՏԱԴԻՐ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ  ՎՃԱՐՆԵՐ - Պարտադիր սոցիալական ապահովության վճարները (այսուհետ` սոցիալական վճարներ)  ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են:

Սոցիալական վճարումներ են կատարում գործատուները, վարձու աշխատողները և անհատ ձեռնարկատերերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն օգտագործող գործատուները uոցիալական վճարումներ են կատարում ընդհանուր հիմունքներով` oրենքով uահմանված կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձինք, դրանց կողմից ստեղծված կազմակերպությունները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք իրենց մոտ վարձու աշխատանք կատարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար սոցիալական վճարներ են կատարում սահմանված չափերով:

Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`

գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրան հավասարեցված եկամուտները,

վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձը և դրան հավասարեցված եկամուտները,

անհատ ձեռնարկատերերի տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին » Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:

 

Սոցիալական վճարների դրույքաչափերը

Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարումները կատարում են նրան վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղվող եւ դրանց հավասարեցված միջոցների ընդհանուր գումարի  15 տոկոսի չափով.

վարձու աշխատողները սոցիալական վճարումներ են կատարում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով, որոնց պահումները կատարում և պետական  բյուջե են փոխանցում գործատուները:

անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ են կատարում հաշվարկված օբյեկտի 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից:

Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցիալական վճարներ, դրանց հաշվին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով վարձու աշխատողներին հաշվարկում ու վճարում են նպաստներ, որից հետո դրանց տարբերությունը փոխանցում են պետական բյուջե` յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված ապահովագրական նպաստների գումարների չափով (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը)` պակասեցումը կատարելով հաջորդ ամսում.

անհատ ձեռնարկատերերը կատարում են  յուրաքանչյուր ամսվա համար նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամի չափով, տարեկան արդյունքներով  հաշվարկում սոցիալական վճար`  հաշվարկված օբյեկտի 10 տոկոսի չափով և դրանց տարբերությունը  փոխանցում  պետական բյուջե:

Հաշվետվության, տեղեկությունների, հայտարարագրերի  ներկայացման  և սոցիալական վճարների  վճարման ժամկետներ

Գործատուները `

ներկայացնում են սոցիալական վճարների հաշվետվություն` եռամսյակը մեկ  մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ սոցիալական վճարը` վճարում պետական բյուջե յուրաքանչյուր ամիս, մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.

«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 20.1-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերն իրենց մոտ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողների մասով ներկայացնում են սոցիալական վճարների հաշվետվություն կիսամյակը մեկ մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ սոցիալական վճարը` վճարում պետական բյուջե յուրաքանչյուր ամիս մինչև հաջորդող ամսվա 20-ը ներառյալ.

ներկայացնում են տեղեկություններ` վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրան հավասարեցված եկամուտների մասին`  եռամսյակը մեկ ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը: Տեղեկությունները գործատուների կողմից ներկայացվում են, եթե ԼՂՀ օրենքներով և ԼՂՀ միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա:

 Անհատ ձեռնարկատերերը

 ներկայացնում են տարեկան եկամուտների մասին հայտարարագիր` յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող մարտի 1-ը: Սոցիալական վճարումները կատարում են յուրաքանչյուր ամիս` մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 15-ը, վերջնահաշվարկով վճարվելիք գումարը` մինչև տարվան հաջորդող մարտի 1-ը:




You are the 2244626-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ