ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ր Ա Յ Ի Ն Վ Ճ Ա Ր Ն Ե ՐԱրտոնագրային վճարը օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին փոխարինող պետական բյուջե վճարվող պարտադիր և անհատույց վճար է:

Արտոնագրային վճար վճարող են հանդիսանում հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) վայրի հարկային մարմնին oրենքով սահմանված ժամկետում ու կարգով դիմում-հայտարարություն ներկայացրած` բացառապես աղյուսակ 1-ում և 2-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք, իսկ սկսած 2013 թվականի հունվարի 1-ից` նաև աղյուսակ 1-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք:

Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք,

- որոնց նախորդ տարվա ընթացքում կամ ընթացիկ տարվա որևէ պահին գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը առանց ԱԱՀ-ի գերազանցել է 7200.0 հազար դրամը,

- որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.

- որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային մարմին դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին իրականացրել են ԼՂՀ տարածք «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.

- որոնք առևտրական գործունեություն են իրականացնում 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող տաղավարում.

- որոնք հանդիսանում են համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.

- որոնց պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.

- որոնց գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է մեկից ավելի վայրում.

- որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային մարմին դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ ԼՂՀ պետական բյուջեի հանդեպ ունեն 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ (այդ թվում`տույժերի և տուգանքների գումարը):

Արտոնագրային վճարի հարկման օբյեկտը և չափը

Ստորև ներկայացվում են արտոնագրային վճարի հարկման օբյեկտ համարվող գործունության տեսակները և գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը (սահմանված է եռամսյակային չափերով):

 

Արտոնագրային վճար վճարող համարվելու համար հայտարարությունը և վճարումների կատարումը

Ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը արտոնագրային վճար վճարող է համարվում իր ցանկությամբ:

Աղյուսակ 1-ում և 2-ում նշված գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձինք արտոնագրային վճար վճարող համարվելու մասին դիմում-հայտարարությունը ներկայացնում են մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող անհատ ձեռնարկատերերը` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը:

Հայտարարությունում լրացվում է`

- անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց դեպքում`անունը և ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը, գործունեության իրականացման տեսակը (տեսակները), վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների).

- անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը և ազգանունը, պետական գրանցման վկայականի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը, գործունեության իրականացման տեսակը (տեսակները), վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):

Արտոնագրային վճարը վճարողները արտոնագրային վճարը վճարում են արտոնագիրն ստանալիս:

Արտոնագիր տրվում է ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին եռամսյակի, վեց ամսվա, 9 ամսվա կամ օրացուցային տարվա համար:

Արտոնագրային վճար վճարողների կողմից այլ պարտավորությունների կատարումը

Արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի համար կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում ՀԴՄ-ների տեղադրման ժամկետը գործունեության այն ոլորտների համար, որոնց համար ՀԴՄ-ների կիրառումը պարտադիր է 2012 թվականի հուլիսի 1-ից, հետաձգվել է մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը:

Աղյուսակ 1. Ֆիզիկական անձանց կողմից արտոնագրային վճար վճարող համարվելու գործունեության տեսակները և եռամսյակային արտոնագրային վճարների չափերը

Աղյուսակ 2. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց կողմից արտոնագրային վճար վճարող համարվելու գործունեության տեսակները և եռամսյակային արտոնագրային վճարների չափերը

You are the 2244611-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ