ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS
ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ


1. 1998թ. հունիսի 23-ից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական վարչությունը սկսել է իր գործունեությունը (ԼՂՀ նախագահի 1998թ. հունիսի 23-ի N ՆՀ -38 հրամանագիր ):

2. 1998թ. հունիսի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական վարչության պետ է նշանակվել Սերժ Զավենի Առուշանյանը (ԼՂՀ նախագահի 1998թ. հունիսի 29-ի N ՆՀ -39 հրամանագիր ):

3. 1999թ. հուլիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական վարչության պետ է նշանակվել Հակոբ Շահրամանի Ղահրամանյանը (ԼՂՀ նախագահի 1999թ. հուլիսի 12-ի N ՆՀ -99 հրամանագիր ):

4. 1999թ. սեպտեմբերի 7-ին Հակոբ Շահրամանի Ղահրամանյանին շնորհվել է հարկային ծառայության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային կոչում (ԼՂՀ նախագահի 1999թ. սեպտեմբերի 7-ի N ՆՀ -118 հրամանագիր ):

5. ԼՂՀ նախագահի 2004թ. փետրվարի 24-ի հրամանագրով ԼՂՀ հարկային պետական վարչությունը վերակազմավորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության:

6. 2004թ. մարտի 16-ին հաստատվեց ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը (ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի N 74 որոշում ):

7. 2004թ. դեկտեմբերի 11-ին Հակոբ Շահրամանի Ղահրամանյանին շնորհվել է հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային կոչում (ԼՂՀ նախագահի 2004թ. դեկտեմբերի 11-ի N ՆՀ -147 հրամանագիր ):

8. 2007թ. հոկտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ է նշանակվել Արտակ Ռուդիկի Բալայանը (ԼՂՀ նախագահի 2007թ. հոկտեմբերի 1-ի N ՆՀ -18 հրամանագիր ):

9. 2008թ. ապրիլի 29-ին ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Ռուդիկի Բալայանին շնորհվել է հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային կոչում (ԼՂՀ նախագահի 2008թ. ապրիլի 29-ի N ՆՀ -48 հրամանագիր ):

10. ԼՂՀ կառավարության 2008թ. փետրվարի 14-ի N 57 որոշմամբ ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքում ստեղծվեցին երկու նոր ստորաբաժանում` Եկամուտների հաշվառման, պլանավորման և վերլուծության վարչություն և Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչություն, իսկ խոշոր հարկ վճարողների սպասարկման բաժինը վերակազմավորվեց խոշոր հարկ վճարողների վարչության:

11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը վերակազմակերպվել է` միանալով ԼՂՀ ֆինանսների նախարարությանը (ԼՂՀ 2015թ. հունիսի 30-ի ՀՕ-32-Ն օրենք և ԼՂՀ կառավարության 2015թ. հուլիսի 3-ի N 417-Ն որոշում):

You are the 2099665-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 

 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
  1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31      
 
August
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր

ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ