ՀԱՅ РУС ENG
MAIN
MAIN SECTIONS

30-30

(047) 94-86-20

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Շ Ա Հ ՈՒ Թ Ա Հ Ա Ր Կ - Շահութահարկը ուղղակի հարկ է, որը գանձվում է կազմակերպություններից` հաշվետու ժամանակաշրջանի հարկվող շահույթից:

 

Արցախի Հանրապետությունում շահութահարկ են վճարում (հարկատու են) Արցախի Հանրապետության ռեզիդենտները  և ոչ ռեզիդենտները, բացառությամբ Արցախի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների` բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե փոխանցվող եկամուտների մասով:

 

Ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Արցախի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը, իսկ ոչ ռեզիդենտների համար` Արցախի Հանրապետության աղբյուրներից ստացվող հարկվող շահույթը:

 

Հարկվող շահույթը = Համախառն եկամուտՆվազեցումներ (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ) >0

 

Եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով. եկամուտները և ծախսերը հաշվառվում են այդ եկամուտների ստացման  իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտից փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

 

Շահութահարկը հաշվարկվում է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար` 10 տոկոս դրույքաչափով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից` 5 տոկոս դրույքաչափով, իսկ վարկային կազմակերպությունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման), վառելիքաէներգետիկ հումքի արդյունահանման և (կամ) արտադրության (վերամշակման) գործունեություն իրականացնող անձանց` գործունեության այդ մասով ստացած եկամուտների, ինչպես նաև ստացվող այլ եկամուտների դիմաց` 18 տոկոս դրույքաչափով:

 

Շահութահարկի արտոնություններ

Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողները, բացառությամբ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող հարկ վճարողների` գործունեության այդ մասով:

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները իրենց կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը, ազատվում են  շահութահարկի վճարումից:

Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով:

Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է (աշկերտության պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում) հարկատուի մոտ վարձու աշխատող` արհեստագործական ուսումնական հաստատությունում սովորող յուրաքանչյուր աշկերտի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով:

 

Ներդրումների համար խթաններ

Եթե ռեզիդենտի (բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 18 տոկոս դրույքաչափով հարկվող, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնողների, ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների) կանոնադրական կապիտալում Արցախի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովին հայտ ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում հիմնադրի (մասնակցի) փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է` հայտ ներկայացնելու տարում և դրան հաջորդող երկու տարիներին 100 տոկոսի չափով, հետագա երկու տարիներին` 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:

  

ԱՀ-ում ստորաբաժանում կամ վայր չունեցող ոչ ռեզիդենտի կողմից ԱՀ աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը հետևյալ չափերով.

 

Եկամտի տեսակը

Շահութահարկի չափը տոկոսներով

ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրական վճարներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ

4

 

շահաբաժիններ, տոկոսներ, ռոյալթիներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներ (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից) 

6

 

ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտներ, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքից դուրս Արցախի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Արցախի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը մատուցվող ծառայությունների դիմաց ստացված եկամուտներ       

10

 

   

Հարկ վճարողների կողմից օֆշորային գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման համար այդ գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով: Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման և շահութահարկի վճարման ժամկետներ

 

Ռեզիդենտները`

  • ներկայացնում են շահութահարկի հաշվարկ` յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը, իսկ շահութահարկի գումարը` վճարում պետական բյուջե մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը (ներառյալ).
  • նախորդ տարվա շահութահարկի գումարը 100 հազար դրամը գերազանցելու դեպքում կատարում են կանխավճարների մուծումներ նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի (շահութահարկի հաշվարկային մեծության) 1/16-րդ չափով յուրաքանչյուր ամիս` տվյալ ամսվա 20-ից ոչ ուշ.
  • ներկայացնում են  ամփոփ հաշվարկ ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին եռամսյակը մեկ` մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ շահութահարկի գումարը` վճարում բյուջե ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:

 

Ոչ ռեզիդենտները (եթե Արցախի Հանրապետությունում գրանցված է վերջինիս առանձնացված ստորաբաժանումը) 

Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ից ոչ ուշ հարկային մարմիններ է ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տարեկան եկամուտների մասին հաշվարկ, որտեղ ներառվում են արցախյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները:

Արցախի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտը շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում ռեզիդենտների համար սահմանված դրույքաչափով:

Վճարման ենթակա շահութահարկի չափը որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` ԱՀ-ում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:

Հաշվարկների (վերջնահաշվարկի) իրականացումից հետո պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկը վճարվում է, կամ գերավճարը հատուցվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը (ներառյալ)` Արցախի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով:

Նախորդ տարվա շահութահարկի գումարը 2 մլն դրամը գերազանցելու դեպքում կատարում են  կանխավճարների մուծումներ` նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ քառորդի չափով` հավասար բաժիններով` մինչև հաշվետու տարվա հուլիսի 1-ը և դեկտեմբերի 31-ը:

 

You are the 1377906-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ