TAX.NK.AM

ՀԱՅ РУС ENG
MAIN
MAIN SECTIONS

30-30

(047) 94-86-20

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն
Հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց և փակ մրցույթներ անցկացնելու վերաբերյալ
Ի գիտություն ԱՀ քաղաքացիների` ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է.
բաց մրցույթ` հարկային ծառայության «Գ» խմբի հետևյալ թափուր պաշտոնների զբաղեցման համար.

Կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչություն
Եկամուտների գնահատման և վերլուծության բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
տվյալների բազայում առկա տեղեկությունների համադրումների և վերլուծությունների կատարում, հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրությունների փոփոխությունների ազդեցության գնահատումների, տարեկան և ընթացիկ հարկային եկամուտների դինամիկայի վերլուծության իրականացում, առանձին եկամտատեսակների (հարկատեսակների և պարտադիր վճարների) գծով պետական բյուջեի եկամուտների պլանավորում:

Տեղեկատվության և ընթացիկ հարկային եկամուտների հաշվառման բաժնի հարկային տեսուչ /3 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
ԱՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պարտադիր վճարների ընթացիկ (ամենօրյա) օպերատիվ հաշվառման իրականացում, հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների, գերավճարների հաշվառում, բյուջեի կատարման ցուցանիշների վերաբերյալ տեղեկանքների պատրաստում և ըստ պատկանելիության տրամադրում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման նպատակով դրանց մշակում և տեղայնացում, պարտավորությունների զիջման պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպում:

Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչություն

Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության և ընթացակարգերի բաժնի ավագ հարկային տեսուչ /3 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
ամրագրված հարկատեսակների մասով ԱՀ օրենքների, կառավարության որոշումների նախագծերի մշակում, դրանց ընդունման անհրաժեշտության հիմնավորում, այլ պետությունների հարկային օրենսդրությունների հիմնադրույթների ուսումնասիրություն և ԱՀ հարկային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, ԱՀ հարկային օրենսդրության դրույթների ու պահանջների իրազեկման համալիր միջոցառումներին մասնակցություն, հարկային մարմնի ինտերնետային պաշտոնական կայքում տեղադրվող նյութերի պատրաստում:

Իրավական աջակցության և հայցային աշխատանքների կազմակերպման բաժնի հարկային տեսուչ /2 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
ԱՀ դատարաններում հարկային մարմնի դեմ ներկայացված աշխատանքային հայցերի դատական քննությանը մասնակցություն, իրավական պարզաբանումների տրամադրում, շրջաբերական նամակների պատրաստում, հարկադիր կատարումն ապահովող մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում, գանձման որոշումների, հաշտության համաձայնությունների նախագծերի պատրաստում:

Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչություն
Ապրանքանյութական արժեքների հաշվառման և տվյալների վերլուծության բաժնի ավագ հարկային տեսուչ /2 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
կապարակնքված փոխադրամիջոցներով ԱՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառում, ապրանքանյութական արժեքների ներմուծման հայտարարագրերի ընդունում և խմբավորում ըստ փոխադրման ամփոփագրերի, ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, Ստեփանակերտ քաղաքից դուրս կապարակնքված փոխադրամիջոցներով ԱՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառման աշխատանքների կազմակերպում:

Ապրանքանյութական արժեքների հաշվառման և տվյալների վերլուծության բաժնի հարկային տեսուչ /3 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
կապարակնքված փոխադրամիջոցներով ԱՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառում, ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, Ստեփանակերտ քաղաքից դուրս կապարակնքված փոխադրամիջոցներով ԱՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառման աշխատանքների կազմակերպում:

Հսկիչ կետի աշխատանքների համակարգման բաժնի ավագ հարկային տեսուչ /4 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, գրանցամատյանների վարում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, ապրանքանյութական արժեքների ապօրինի շրջանառության դեպքում օրենսդրությամբ նախատեսված գործառույթների իրականացում, կապարակնքված փոխադրամիջոցներով ԱՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառմանը մասնակցություն, վարչական իրավախախտումների հայտնաբերման դեպքում արձանագրություններ կազմում և ընթացքավորում:
    
Հսկիչ կետի աշխատանքների համակարգման բաժնի հարկային տեսուչ /5 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, գրանցամատյանների վարում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, ապրանքանյութական արժեքների ապօրինի շրջանառության դեպքում օրենսդրությամբ նախատեսված գործառույթների իրականացում:

Խոշոր հարկ վճարողների վարչություն

Սպասարկման, տվյալների մշակման և հաշվառման բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
վարչություն այցելած հարկ վճարողներին հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրության ընդհանուր հարցերին բանավոր ծանոթացում, հարկ վճարողների հետ տեղեկատվական կապի ապահովում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների իրականացում, անհատական հաշվի քաղվածքների տրամադրում:

Սպասարկման, տվյալների մշակման և հաշվառման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
վարչություն այցելած հարկ վճարողներին հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրության ընդհանուր հարցերին բանավոր ծանոթացում, հարկ վճարողների հետ տեղեկատվական կապի ապահովում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների իրականացում:

Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն-վարչություն

Վերահսկողության և գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ /2 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ-դրամարկղային մեքենաներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման ապահովում:

Սպասարկման բաժնի ավագ հարկային տեսուչ /4 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
տեսչություն-վարչություն այցելած հարկ վճարողներին հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրության ընդհանուր հարցերին բանավոր ծանոթացում, հարկ վճարողների հետ տեղեկատվական կապի ապահովում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների և տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ համադրումների իրականացում:

Սպասարկման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
տեսչություն-վարչություն այցելած հարկ վճարողներին հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրության ընդհանուր հարցերին բանավոր ծանոթացում, հարկ վճարողների հետ տեղեկատվական կապի ապահովում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների իրականացում:

Տվյալների մշակման և հաշվառման բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների հարկային և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների հաշվառում, անձնական հաշվի քարտերի վարում, հարկերի, պարտադիր այլ վճարների գծով օրենսդրությամբ նախատեսված տույժերի հաշվարկում, երրորդ անձանցից ստացված` հարկ վճարողների վերաբերյալ տվյալների մուտքագրում, հարկային և պարտադիր վճարների հաշվարկներ չներկայացնող ու տևական ժամանակում վճարումներ չկատարող՝ տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների ցուցակների կազմում և ներկայացում:

Տվյալների մշակման և հաշվառման բաժնի հարկային տեսուչ /2 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների հարկային և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների հաշվառում, անձնական հաշվի քարտերի վարում, հարկերի, պարտադիր այլ վճարների գծով օրենսդրությամբ նախատեսված տույժերի հաշվարկում, երրորդ անձանցից ստացված` հարկ վճարողների վերաբերյալ տվյալների մուտքագրում:

Ասկերանի շրջանի հարկային տեսչություն-վարչություն

Սպասարկման, տվյալների մշակման և հաշվառման բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
տեսչություն-վարչություն այցելած հարկ վճարողներին հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրության ընդհանուր հարցերին բանավոր ծանոթացում, հարկ վճարողների հետ տեղեկատվական կապի ապահովում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների և տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ համադրումների իրականացում:

Սպասարկման, տվյալների մշակման և հաշվառման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների հարկային և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների հաշվառում, անձնական հաշվի քարտերի վարում, հարկերի, պարտադիր այլ վճարների գծով օրենսդրությամբ նախատեսված տույժերի հաշվարկում, երրորդ անձանցից ստացված` հարկ վճարողների վերաբերյալ տվյալների մուտքագրում:

Մարտակերտի շրջանի հարկային տեսչություն-վարչություն

Վերահսկողության և գանձումների բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ կետերում կապարակնքված ավտոմեքենաներով ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառում:

Սպասարկման, տվյալների մշակման և հաշվառման բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
տեսչություն-վարչություն այցելած հարկ վճարողներին հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրության ընդհանուր հարցերին բանավոր ծանոթացում, հարկ վճարողների հետ տեղեկատվական կապի ապահովում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների և տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ համադրումների իրականացում:

Մարտունու շրջանի հարկային տեսչություն-վարչություն

Վերահսկողության և գանձումների բաժնի հարկային տեսուչ /2 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ կետերում կապարակնքված ավտոմեքենաներով ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառում:

Սպասարկման, տվյալների մշակման և հաշվառման բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
տեսչություն-վարչություն այցելած հարկ վճարողներին հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրության ընդհանուր հարցերին բանավոր ծանոթացում, հարկ վճարողների հետ տեղեկատվական կապի ապահովում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների և տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ համադրումների իրականացում:

Ստուգումների կազմակերպման, մոնիտորինգի և ռիսկերի վերլուծության բաժին
ավագ հարկային տեսուչ /2 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում, դրանց ընթացքի դիտարկում, արդյունքների գնահատում, հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից իրականացված կամերալ ուսումնասիրությունների արդյունքներով ներկայացված տեղեկությունների ամփոփում և վերլուծությունների իրականացում, ռիսկային չափանիշներով ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկի կազմում, ստուգումների հանձնարարագրերում ներառվող տեղեկատվության մուտքագրում տեղեկատվական բազա:

Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
համակարգչային ծրագրերի ներդրմանը, սպասարկմանը, ստորաբաժանումների միջև էլեկտրոնային կապի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացում, ստորաբաժանումների համակարգչային տեխնիկայի հաշվառում, սպասարկում, վերանորոգում և թեստավորում, գործող սերվերային համակարգերի արդիականացում:

փակ մրցույթ` հարկային ծառայության «Գ» խմբի հետևյալ թափուր պաշտոնների զբաղեցման համար.

Կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչություն

Տեղեկատվության և ընթացիկ հարկային եկամուտների հաշվառման բաժնի գլխավոր հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
ԱՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պարտադիր վճարների ընթացիկ (ամենօրյա) օպերատիվ հաշվառման իրականացում, հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների, գերավճարների հաշվառում, ապառքացուցակների ամփոփում, բյուջեի կատարման ցուցանիշների վերաբերյալ տեղեկանքների պատրաստում և ըստ պատկանելիության տրամադրում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման նպատակով դրանց մշակում և տեղայնացում, պարտավորությունների զիջման պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպում, հարկային օրենսդրությամբ սահմանված հրապարակման ենթակա տվյալների ամփոփում, համադրում առկա բազայի հետ և սահմանված ժամկետներում հրապարակում, հարկային մարմնում հաշվառված տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկությունների ամփոփում:

Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչություն

Ապրանքանյութական արժեքների հաշվառման և տվյալների վերլուծության բաժնի գլխավոր հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
կապարակնքված փոխադրամիջոցներով ԱՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառում, ապրանքանյութական արժեքների ներմուծման հայտարարագրերի ընդունում և խմբավորում ըստ փոխադրման ամփոփագրերի, ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, Ստեփանակերտ քաղաքից դուրս կապարակնքված փոխադրամիջոցներով ԱՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառման աշխատանքների կազմակերպում, հաշվառման քարտերում ներառված տվյալների վերլուծությունների իրականացում և տեղեկատվական բազայում ճշտումների կատարում:

Խոշոր հարկ վճարողների վարչություն

Վերահսկողության և գանձումների բաժնի գլխավոր հարկային տեուչ /2 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների և գործունեության օրինականության նկատմամբ հսկողության իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ-դրամարկղային մեքենաներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման ապահովում, պետական բյուջեի գծով պլանային առաջադրանքների գծով հաստատված ցուցանիշների կատարման ապահովում:

Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն-վարչություն

Վերահսկողության և գանձումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`

գլխավոր մասնագետ - հիմնական գործառույթներն են`
համակարգչային ծրագրերի ներդրմանը, սպասարկմանը, ստորաբաժանումների միջև էլեկտրոնային կապի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացում, ստորաբաժանումների համակարգչային տեխնիկայի հաշվառում, սպասարկում, վերանորոգում և թեստավորում, գործող սերվերային համակարգերի արդիականացում, համացանցի ապահովման հետ կապված աշխատանքների վերահսկում, հակավիրուսային համակարգերի ընթացիկ սպասարկում:

փակ մրցույթ` հարկային ծառայության «Բ» խմբի հետևյալ թափուր պաշտոնի զբաղեցման համար.

Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն-վարչություն
Վերահսկողության և գանձումների բաժնի պետ - հիմնական գործառույթներն են`
բաժնի աշխատանքների կազմակերպում և կոորդինացում, հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, միջոցների ձեռնարկում հարկային օրենսդրությամբ նախատեսված կարգով չգրանցված, լիցենզիա չունեցող, հարկային մարմնում չհաշվառված, հարկային և պարտադիր վճարների հաշվարկներ չներկայացնող հարկ վճարողների նկատմամբ, հարկվող շրջանառությունների նկատմամբ վերահսկողության իրականացում, ոլորտային հսկողության իրականացում, պետական բյուջեի պլանային առաջադրանքների գծով տեսչություն-վարչությանը ամրագրված մուտքերի ապահովման աշխատանքների կազմակերպում, հսկիչ-դրամարկղային մեքենաներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերման աշխատանքների կազմակերպում, չկատարած պարտավորությունների գանձման աշխատանքների կազմակերպում:

Մրցույթներին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.
- գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով, նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին).
- հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները, մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր.
- տեղեկանք(ներ) հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.
- հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ (դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական) կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը հիմնավորող փաստաթղթի պատճենը.
- երկու լուսանկար՝ 3x4 սմ չափի.
- անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացին նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Հարցաշարը կարող եք ձեռք բերել մրցութային և ատեստավորման հանձնաժողովից կամ ծանոթանալ հարկային մարմնի պաշտոնական կայքէջում /www.tax.nk.am/` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը`
2022 թվականի փետրվարի 7-ից մինչև փետրվարի 28-ը:

Մրցույթներն սկսելու օրը, ժամը և վայրը.
բաց և փակ մրցույթներ` ս.թ. մարտի 9-ին` ժամը 10:00-ին, պետական եկամուտների կոմիտեի շենք (Տիգրան Մեծի 16):

Հանձնաժողովի գտնվելու վայրը և հեռախոսահամարը
Տիգրան Մեծի 16, հեռ. (047) 94-86-20:

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մրցույթով երաշխավորվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների համար հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիություն` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

You are the 760357-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        
 
August
 
Հրապարակումներ

Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 
Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ