ՀԱՅ РУС ENG
MAIN
     
MAIN SECTIONS

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Ա Ռ Ե Վ Տ Ր Ի   Հ Ա Ր Կ - Առևտրի հարկը առևտրական գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին փոխարինող հարկ է, ընդ որում` առևտրային կազմակերպությունների համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` ԱԱՀ-ին:

 

Առևտրի հարկ վճարողներ են համարվում խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով վաճառք իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Բացառություն են կազմում` հաստատագրված վճար վճարող անձինք` գործունեության այդ մասով, անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն արտոնագրային վճար վճարող անձինք:

 

Առևտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը` ներառյալ իրենց կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

 

Առևտրի հարկ վճարողները ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են հետևյալ դրույքաչափով՝ հաշվի առնելով օրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված դրույթները՝

1) 2021 թվականի հունվարի 1-ից՝ 2 տոկոս դրույքաչափով.

2) 2022 թվականի հունվարի 1-ից՝ 3 տոկոս դրույքաչափով:

Հաշվետու ժամանակաշրջանի համար հարկվող օբյեկտի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված առևտրի հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական վճարի գումարները), ինչպես նաև Արցախի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր)` 2021 թվականի հունվարի 1-ից 1 տոկոսը կազմող գումարի չափով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 2 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո առևտրի հարկի գումարը կազմում է հարկվող օբյեկտի 1 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ առևտրի հարկի գումարը կազմի հարկվող օբյեկտի 1 տոկոսը: Սույն մասին համապատասխան` առևտրի հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար հարկվող օբյեկտի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար հարկվող օբյեկտի նկատմամբ հաշվարկվող առևտրի հարկի գումարից:

Առևտրի հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով. եկամուտները և ծախսերը հաշվառվում են եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

 

Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը

Առևտրի հարկ վճարողներն մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր: Հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ կարող են նշում կատարել (հարկային հաշիվ դուրս գրել), եթե այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մատակարարների կողմից ներկայացված են հարկային հաշիվներ (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրեր):

Ընդ որում` առևտրի հարկ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում նշված ԱԱՀ-ի գումարը չի կարող գերազանցել մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

 

Առևտրի հարկի արտոնություններ

Բացառապես առևտրի հարկ վճարողներն ազատվում են «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից, եթե առկա են ՀՀ-ից ԱՀ տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):

Բացառապես առևտրի հարկ վճարողների վրա չեն տարածվում «Եկամտային հարկի մասին»  ԼՂՀ օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները, եթե առկա են ՀՀ –ից ԱՀ տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):

 

Առևտրի հարկ վճարող համարվելու հայտարարագրի, հաշվարկների ներկայացման և առևտրի հարկի վճարման ժամկետներ.

Առևտրի հարկ վճարողները` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում առևտրի հարկ վճարող համարվելու հայտարարագիր: Նոր ստեղծված (պետական գրանցում (հաշվառում) ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև պետական գրանցման (հաշվառման) ամսվան հաջորդող ամսվա 1-ը:

Առևտրի հարկ վճարողները հարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկվող օբյեկտի նկատմամբ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված առևտրի հարկի գումարի և օրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված՝ առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:

«Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը ներկայացնում են առևտրի հարկի կիսամյակային (ամսական կտրվածքով) հաշվարկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը, իսկ վճարումը` կատարում ամսական մեկ անգամ մինչև հաջորդող ամսվա 20-ը:

You are the 150437-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            
 
May
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ