ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ԴԱՎԻԹ ՀՐԱՉԻԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ և վայր.
1979 թվական, սեպտեմբերի 24, ԱՀ ք.Ստեփանակերտ
Կրթություն.
1986-1996 թթ.` Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոց,
1996-2000թթ.` Արցախի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետի «Ընդհանուր տնտեսագիտություն» բաժին.
Ծառայություն.
2000-2002թթ.` պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ԼՂՀ ՊԲ շարքերում.
Աշխատանքային գործունեություն.
2004թ. հունվարի 19-ից աշխատանքի է անցել ԼՂՀ պետական կենսաթոշակային հիմնադրամում` որպես պարտադիր սոցվճարների գանձման բաժնի 1-ին կարգի մասնագետ,
2005թ. հունվարի 5-ից տեղափոխվել և նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության եկամուտների հաշվառման, պլանավորման և գանձումների հսկողության վարչության եկամուտների պլանավորման, ընթացիկ հաշվառման և գանձումների հսկողության բաժնի 1-ին կարգի մասնագետ,
2005թ. հունիսի 1-ից` եկամուտների հաշվառման, պլանավորման և ապահովադիրների սպասարկման վարչության եկամուտների պլանավորման, հաշվառման և գանձումների հսկողության բաժնի 1-ին կարգի մասնագետ,
2006թ. փետրվարի 1-ից` եկամուտների հաշվառման, գանձումների և խոշոր հարկ վճարողների (ապահովադիրների) սպասարկման վարչության եկամուտների հաշվառման, պլանավորման և գանձումների հսկողության բաժնի 1-ին կարգի մասնագետ,
2007թ. հունվարի 5-ից` հաշվառման, պլանավորման, գանձումների հսկողության և վերլուծության վարչության եկամուտների պլանավորման (կանխատեսման), գանձումների հսկողության բաժնի հարկային տեսուչ,
2008թ. մարտի 3-ից` Ասկերանի շրջանի հարկային տեսչության վերահսկողության և գանձումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ,
2009թ. մայիսի 5-ից` Ասկերանի շրջանի հարկային տեսչության վերահսկողության և գանձումների բաժնի պետ,
2010թ. հունիսի 15-ից ռոտացման կարգով նշանակվել է արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության ապրանքանյութական արժեքների հաշվառման և տվյալների վերլուծության բաժնի պետ,
2012թ. մարտի 16-ից` արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ,
2012թ. հոկտեմբերի 1-ից` արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության պետի տեղակալ, ապրանքանյութական արժեքների հաշվառման և տվյալների վերլուծության բաժնի պետ,
2013թ. մայիսի 2-ից` օպերատիվ հետախուզության վարչության վերլուծության և դիտարկումների բաժնի պետ,
2014թ. օգոստոսի 15-ից` արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչության պետ,
2015թ. հուլիսի 20-ից` ԼՂՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության պետ:
2020թ. հունիսի 1-ին ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
Այլ տվյալներ.
2012թ. մայիսի 7-ին` ԼՂՀ ՀՊԾ պետի հրամանով շնորհվել է ԼՂՀ հարկային ծառայության ավագ լեյտենանտի հատուկ կոչում.
2015թ. մայիսի 7-ին` ԼՂՀ հարկային ծառայության կապիտանի հատուկ կոչում.
2017թ. հունիսի 1-ին` ԼՂՀ հարկային ծառայության մայորի հատուկ կոչում.
2017թ. դեկտեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախգիտություն» պետական պարգևով.
2021թ. հունիսի 15-ին ԱՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է Արցախի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում:
Անձնական տվյալներ.
Ամուսնացած է: Ունի մեկ դուստր:
|