ՀԱՅ РУС ENG
MAIN
MAIN SECTIONS

30-30

(047) 94-86-20

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Ա Վ Ե Լ Ա Ց Վ Ա Ծ   Ա Ր Ժ Ե Ք Ի   Հ Ա Ր Կ -  Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ-ն) անուղղակի հարկ է, որը գանձվում է ապրանքների ներմուծման դեպքում, մատակարարի կողմից մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների դիմաց և վերականգնվում է գնորդի կողմից առևտրային շղթայի յուրաքանչյուր էտապում մինչև վերջնական սպառողը:

Ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից հաշվարկված և դրանց ձեռքբերման դիմաց մատակարարներին (ապրանքների ներմուծման դեպքում՝ մաքսային մարմիններին) վճարած ԱԱՀ-ի գումարների տարբերությունը սահմանված ժամկետում փոխանցվում է պետական բյուջե:

ԱԱՀ վճարողներ են համարվում ինքնուրույն տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական, իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` անձինք):

ԱԱՀ-ով հարկվող գործարքներն են.

  • ապրանքների մատակարարումը,
  • ծառայությունների մատուցումը,
  • անհատույց սպառումը,
  • ապրանքների ներմուծումը:     

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում կրում են  ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, եթե օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված` արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարման գործարքներից հասույթի գումարը գերազանցել  է 40 000 000 ՀՀ դրամը, իսկ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի օտարման և 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` ծառայությունների մատուցման գործարքներից հասույթի գումարը` 12 000 000 ՀՀ  դրամը:

Չհարկվող 40 000 000 և 12 000 000 ՀՀ դրամ շեմերը չեն տարածվում մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի,  որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում,  եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը  հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Տվյալ դեպքում հարկման ենթակա է այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը: Որպես կառուցապատող (սեփականատեր) հանդես եկած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ԱԱՀ վճարող են համարվում իրենց կողմից բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի տասը տոկոսը (սակայն ոչ ավելի, քան 500 մ2 մակերեսը), իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) 4 անհատական բնակելի տների քանակը գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտների մասով:        

Մեկից ավելի թվով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք, որպես կառուցապատող հանդես գալու դեպքերում կրում են ԱԱՀ-ի գծով համապարտ պարտավորություն:

Սահմանված է ԱԱՀ-ի 2 դրույքաչափ`

- 20% (եթե հարկի գումարը ներառված է ապրանքի կամ ծառայության գնի մեջ, ապա ԱԱՀ-ն հաշվարկվում է` ապրանքների և ծառայությունների ամբողջ արժեքի նկատմամբ 16.67% հաշվարկային դրույքաչափ կիրառելով),

- զրոյական դրույքաչափ (այս դրույքաչափը սովորաբար կիրառվում է ապրանքների կամ ծառայությունների արտահանման դեպքում, այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք ձեռք են բերվում ԱՀ-ում դիվանագիտական և նրանց հավասարեցված կազմակերպությունների կողմից պաշտոնական օգտագործման համար և այլն):

«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` մի շարք գործարքներ (գործառնություններ) ազատվում են ԱԱՀ-ից: Դա նշանակում է, որ այդ ապրանքների վաճառքի կամ ծառայությունների մատուցման գործարքից ԱԱՀ չի հաշվարկվում և գանձվում, իսկ այդ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման գնի մեջ եղած ԱԱՀ-ի գումարը չի կարող հաշվանցվել ԱԱՀ-ի հաշվարկներում:

ԱԱՀ-ից ազատված են հետևյալ գործարքները.

-  հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, արհեստագործական ուսումնարանների, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը: Սույն կետում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում նույն հասկացությունների կիրառության իմաստով ու նշանակությամբ.

- դպրոցական գրելու և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների կողմից հրատարակվող գիտական, գիտամեթոդական գրականության և դասագրքերի իրացումը.

- գիտահետազոտական և հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները.

- ԱՏԳ ԱԱ դասակարգչի 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, 0106 41 000, 0106 90 009 0, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը.

-արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը.

-նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

- թերթերի և ամսագրերի իրացումը.

- թաղման բյուրոների, գերեզմանատների ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների իրացումը.

-կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաները, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների իրացումը.

-ապահովագրական և վերապահովագրման գործառնությունները, ներառյալ՝ դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

-կենսաթոշակային ապահովման գործառնությունները, ներառյալ՝ դրանց հետ կապված միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

- բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների (բացառապես սույն կետով նախատեսված վճարահաշվային ծառայությունների մասով) և վարկային կազմակերպությունների կողմից (բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի) իրականացվող ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները՝

- ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունումը, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումն ու սպասարկումը, այդ թվում նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից վարկերի (փոխառությունների) տրամադրումը, այդ թվում՝ պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորումը, ֆակտորինգային այլ գործառնությունները.

- երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրումը, ակրեդիտիվների բացումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արժեթղթերի օտարումը, ի պահ ընդունումը և հաշվառումը.

- մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկումը, զեղչումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը, ինչպես նաև այլ անձանց կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) օտարումը և (կամ) փոխանակումը հայկական դրամի հետ, բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների օտարումը, փոխանցումը, փոխանակումը կամ այլ կերպ օտարումը և այդ գործարքներով նախատեսված բոլոր վճարումների կատարումը, բացառությամբ այն վճարումների, որոնք իրականացվում են այնպիսի գույքի փաստացի մատակարարման դիմաց, որի օտարումը սույն օրենքի համաձայն ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

- կանխիկի տրամադրման ծառայությունները.

- արժեթղթերի հավատարմագրային կառավարումը.

- բանկային ոսկու վաճառքը, դրանով արտահայտված հաշիվների բացումն ու վարումը, դրանով այլ գործառնությունների կատարումը, ինչպես նաև բանկերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների իրացումը.

- օրենքով սահմանված կարգով բանկի, վարկային կազմակերպության և պետության ստեղծած հիմնադրամի սեփականություն դարձած՝ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացումը: Սույն պարբերության կիրառության իմաստով՝ գրավի առարկան մինչև բանկի կամ վարկային կազմակերպության կամ պետության ստեղծած հիմնադրամի սեփականությունը դառնալը համարվում է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց պատկանող, եթե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում նշված չէ, որ այն պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջը.

- գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունները՝ կնքված պայմանագրերի համաձայն.

- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրումը, որոնց ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվել և չի գանձվել.

-բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծառայության մատուցումը, եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին:

ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով նախատեսված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպումը և տրամադրումը, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի, քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստումը, ֆաքսիմիլային ծառայությունները.

- դոնորային արյան, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում՝ կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

- միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

- հասարակական (այդ թվում՝ բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց  սպառումը.

- արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 1905 ծածկագրին դասվող հացի և լավաշի օտարումը.

- Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը.

- թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝ 7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը.

- օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Արցախի Հանրապետության հասարակական (ներառյալ՝ բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Արցախի Հանրապետությունում ԱԱՀ վճարողների կողմից:

- բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքեր, անհատական բնակելի տներ, ապաստարաններ և (կամ) թաքստոցներ կառուցապատող և (կամ) սեփականատեր և (կամ) կառուցապատողի և (կամ) սեփականատիրոջ հետ կնքված նախագծային աշխատանքների և (կամ) շինարարական կապալի պայմանագրերով կապալառու հանդիսացող անձի կողմից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը Արցախի Հանրապետության տարածքում բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքերի, անհատական բնակելի տների, ապաստարանների և թաքստոցների նախագծային փաստաթղթերի մշակումը, կառուցումը և (կամ) օտարումը:

- անմիջական արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված ձեռագործ գորգերի (ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի 570110, ԱՏԳ ԱԱ-ի 570210) իրացումը.

-մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրի մատակարարման գործարքները.

- մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող մեքենայացված աշխատանքները՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկի.

- անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անասնաշենքերի օտարումը.

- փաստաբանական ծառայությունների մատուցումը.

- տարա արտադրող չհանդիսացող և տարա ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից տարայի օտարումը.

- անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում չնշված գույքի ներդրումը: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված գույքի ներդրումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը չի օտարվել այլ անձի.

- արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված ռազմական նշանակության արտադրանքի իրացումը:

- պետության ստեղծած հիմնադրամի կողմից հողամասի կամ այլ անշարժ գույքի օտարումը.

- ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից ծխախոտի արտադրանքի օտարումը.

- մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը.

- «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և (կամ) ծառայությունների մատուցումը՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը

ԱԱՀ վճարողները ԱԱՀ-ով հարկվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ: Հարկային հաշիվ է համարվում սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով լրացված և դուրս գրված հաշվարկային էլեկտրոնային փաստաթուղթը: Հարկային հաշիվը էլեկտրոնային փաստաթուղթ է և պաշտպանված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են՝

1) հարկային հաշվի սերիան ու համարը.
2) հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը.
3) ապրանքի մատակարարման ամսաթիվը, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը.
4) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը՝ առանձին սյունակով կամ տողով.
5) ակցիզային հարկի գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում).
6) բնապահպանական վճարի գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (միայն «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող-իրացնողների և արտադրող-իրացնողների կողմից հարկային հաշիվների դուրսգրման դեպքում).
7) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկն ու քանակը և (կամ) աշխատանքի, ծառայության տեսակն ու ծավալը.
8) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը և (կամ) աշխատանքի, ծառայության սակագինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը) ու ընդհանուր արժեքը.
9) ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,
գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.
10) ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող՝
ա. հարկ վճարողի հաշվառման համարը,
բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,
գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը գնորդին է հանձնվում առաքման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:

ԱԱՀ-ի  հաշվարկման  կարգը

ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ապրանքների կամ ծառայությունների ձեռք բերման բոլոր գործարքների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ն, ընդ որում, համաձայն օրենքի, մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի  գումարների հաշվանցման համար անհրաժեշտ է, որպեսզի`

  • ձեռքբերումները կատարված լինեն արտադրական և այլ առևտրային նպատակներով,
  • ձեռքբերումների գծով ստացված հարկային հաշիվները լրացվեն «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքով սահմանված վավերապայմաններին համապատասխան,
  •  այդ ձեռքբերումների դիմաց  վճարումները կատարված լինեն բանկային փոխանցմամբ,

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքի:

ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողները 2021 թվականի հունվարի 1-ից հետո կարող են հաշվանցել նաև առանց ապրանք մատակարարողներին, աշխատանք կատարողներին կամ ծառայություն մատուցողներին վճարում կատարելու:

Պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր ԱԱՀ, որը վերաբերում է ԱԱՀ-ից ազատված ձեռքբերումներին, չի կարող օգտագործվել հաշվանցման համար:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով ուշ ստացված հարկային հաշիվներում առանձնացված և հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ ստացվել է հարկային հաշիվը, բացառությամբ էլեկտրաէներգիայի գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի  գումարների, որոնք կարող են հաշվանցվել նաև էլեկտրաէներգիայի ստացման հաշվետու ժամանակաշրջանում:

Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումները մասնակիորեն կատարվելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումները կատարվում են  վճարմանը համամասնորեն:

Ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց մատակարարին վճարման ենթակա գումարի մի մասը բանկի կամ փոստի միջոցով փոխանցելու,  իսկ մյուս մասը  կանխիկ դրամով վճարելու կամ այլ կերպ հատուցելու դեպքերում ԱԱՀ-ի հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է միայն բանկի կամ փոստի միջոցով` մատակարարի բանկային հաշվին փոխանցումներով վճարումներին վերաբերող  մասով:

ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են`
ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվն ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից սույն օրենքի 19.1-ին հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման համար օրենքի 33-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ.
բ. համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվն ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից սույն օրենքի 19.1-ին հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման համար օրենքի 33-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ:

Երբ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջանում է ԱԱՀ-ի բացասական գումար, սովորաբար այդ բացասական մնացորդը փոխանցվում է հաջորդ հաշվետու ժամանակաշրջան: Եթե բացասական մնացորդը պայմանավորված է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառմամբ, այդ բացասական մնացորդի (կամ դրա մի մասի) գումարը հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման  մասին հարկ վճարողի կողմից դիմումը ներկայացնելուց հետո երեք ամսվա ընթացքում` ԱԱՀ-ի գումարների վերադարձի հիմնավորվածությունը հաստատող` ԱՀ կառավարության կողմից սահմանված կարգով տրվող հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա` պետական բյուջեում ԱԱՀ-ի գծով առկա մուտքերի հաշվին: Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը: Եթե օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ` ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, առևտրի հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), ապա նրանք կարող են հաշվանցել (պակասեցնել պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարից) միայն հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման համար ձեռք բերված ապրանքներին և ծառայություններին վերաբերող (այդ թվում մաքսային մարմինների կողմից գանձված) ԱԱՀ-ի գումարները: Այդ նպատակով ԱԱՀ վճարողները պարտավոր են վարել հարկվող և ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաև հարկման օբյեկտ չհանդիսացող) գործառնությունների, ինչպես նաև դրանց իրականացման համար ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների առանձնացված հաշվառում: Եթե նման առանձնացված հաշվառման իրականացումն անհնարին է, ապա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա ԱԱՀ-ի գումարը հաշվարկվում է` ելնելով նույն հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների (գործառնությունների) ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարների) հարկվող գործարքների (գործառնությունների, այդ թվում զրոյական դրույքաչափով հարկվող) շրջանառության (առանց ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի  գումարների)  տեսակարար կշռից:

ԱԱՀ-ի վճարման և հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները

Արցախի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում:

ԱՀ  տարածքում իրականացված գործարքների համար ԱԱՀ-ն առաջանում է այդ գործարքների կատարման պահին: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկները ներկայացվում և վճարումները բյուջե կատարվում են հետևյալ ժամկետներում.

  • այն հարկ վճարողների համար, որոնց նախորդ տարվա եկամուտները չեն գերազանցել 60 մլն դրամը, հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը: Եռամսյակը ավարտվելուց հետո, մինչև այդ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը պետք է ներկայացնել ԱԱՀ-ի հաշվարկները և կատարել վճարումներ բյուջե.
  • այն հարկ վճարողների համար, որոնց նախորդ տարվա եկամուտները գերազանցել է 60 մլն դրամը, հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը: Ամիսը ավարտվելուց հետո, մինչև այդ ամսին հաջորդող ամսվա 20-ը պետք է ներկայացնել ԱԱՀ-ի հաշվարկները և կատարել վճարումներ բյուջե.
  • «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 20.1-ին հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը ընթացիկ կիսամյակի համար ներկայացնում են ԱԱՀ-ի կիսամյակային հաշվարկ (եռամսյակային կտրվածքով) մինչև այդ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ  վճարումը` կատարում եռամսյակը մեկ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը:

 

You are the 1410351-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ