ՀԱՅ РУС ENG
MAIN
MAIN SECTIONS

30-30

(047) 94-86-20

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Ա Կ Ց Ի Զ Ա Յ Ի Ն   Հ Ա Ր Կ - Ակցիզային հարկը  ենթաակցիզային ապրանքների ներմուծման կամ ԱՀ տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով բյուջե վճարվող անուղղակի հարկ է:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են. գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները,  ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները), բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, քսայուղը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):

Ակցիզային հարկ վճարում են ենթաակցիզային  ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Արցախի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:

Օրենքով սահմանվում են ակցիզային հարկի հետևյալ դրույքաչափերը.

Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (ՀՀ դրամ)

2021 թվականի հունվարի
1-ից

2022 թվականի հունվարի
1-ից

2023 թվականի հունվարի
1-ից

2203

գարեջուր

ներքին արտադրանքի 1 լիտրի համար

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

70 
 

 

 

105

2204

խաղողի գինի

1 լիտր

150

2205

վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ

ներքին արտադրանքի 1 լիտրի համար

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

500 
 

600
 

2206

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)

ներքին արտադրանքի 1 լիտրի համար

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

180

 

200

2207

էթիլային սպիրտ

ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)

600 
 
 
 

700

 

2208

սպիրտային խմիչ-քներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապ-րանքային  ծածկա-գրին դասվող ներ-մուծվող օղիների

բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 250 դրամ

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 600 դրամ

ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող ներմուծվող օղիներ

մաքսային արժեք

30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 500 դրամ

2402 (բացառությամբ 2402 10 00011
2402 90 00011
2402 10 00012
2402 90 00012)

ծխախոտի արտադրանք

ներքին արտադրանքի 1000 հատի համար

ապրանքների ներմուծման դեպքում` 1000 հատի համար

9 410

 

 

 

 

11 070

10 820

 

 

 

 

12 730

12 445

 

 

 

 

14 640

2402 10 00011
2402 90 00011

սիգար

1000 հատ

623 150

641 300

659 450

2402 10 00012
2402 90 00012

սիգարելա

1000 հատ

16 995

17 490

17 985

2403 (բացառությամբ 2403 99 90 090)

ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ

1 կիլոգրամ

1 545

1 590

1 635

2403 99 90 090

ծխախոտի
արտադրանք

ներքին արտադրանքի 1000 հատի համար

ապրանքների ներմուծման դեպքում` 1000 հատի համար

1 955

 

 

 

 

2 300

2 295

 

 

 

 

2 700

2 635

 

 

 

 

3 100

2709

հում նավթ և նավթամթերք

1 տոննա

27000

2710 12

բենզին

1 տոննա

40 000 ՀՀ դրամ

2710 (բացառությամբ 2710 12,
2710 19 710 – 2710 19 980)

դիզելային վառելիք

1 տոննա

13 000 ՀՀ դրամ

2710 19 710 –
2710 19 980, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0

քսայուղ

մաքսային արժեք

50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար՝ 400 դրամ

2711 (բացա-ռությամբ 2711 11-ի և 2711 21-ի)

նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի)

1 տոննա

1000

 

40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի), իսկ մինչև 9 տոկոս, ներառյալ` սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:          

Արցախի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների)` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից Արցախի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը)  չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 5 500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

Արցախի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների)` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը)  չի կարող պակաս լինել 1 լիտրի համար  6 000 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

Արցախի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկը)  չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 6 000 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի)՝ 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով, չի կարող պակաս լինել 1 լիտրի համար`

1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5 000 ՀՀ դրամից.

2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝  5 500 ՀՀ դրամից.

3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝  6 000 ՀՀ դրամից.

4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9 000 ՀՀ դրամից.

5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14 000 ՀՀ դրամից:

Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը 135000 Հայաստանի Հանրապետության դրամից պակաս լինելու դեպքում, ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի  բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը հավասարվի 135000 Հայաստանի Հանրապետության դրամի:

Ակցիզային հարկով  հարկման ենթակա չէ`

  • Արցախի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա արտահանված ապրանքների օտարումը (իրացումը).
  • «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող` Արցախի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
  • օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, պետությանը հանձնված տիրազուրկ և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.
  • մաքսային օրենսդրությամբ սահմանված` ապրանքների քանակը կամ մաքսային արժեքը չգերազանցող չափով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Արցախի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
  • 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի մատակարարումը կոնյակ արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց:

Որպես կանոն,  ենթաակցիզային ապրանքները գտնվում են պետական հատուկ հսկողության ներքո: Մասնավորապես.

Արցախի Հանրապետության կառավարությունը սահմանում է Արցախի Հանրապետությունում արտադրվող ԱՏԳ ԱԱ- 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների հանրապետության տարածքում հարկային հսկողության ու հաշվառման կարգ, այդ թվում` իրացման քանակների հաշվառման հատուկ կարգ և պահանջներ, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջներ:

Արցախի Հանրապետություն (Հայաստանի Հանրապետությունից բացի) ներմուծվող` ԱՏԳ ԱԱ - 2204, 2205, 2206, 2207, 2208, 2402 ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման մաքսային հսկողության ու հաշվառման կարգը, նշված ապրանքների դրոշմավորման, դրոշմանիշների ձևին, տրամադրմանը, օգտագործմանը, վերադարձմանը, ինչպես նաև դրոշմավորված ապրանքների իրացմանը ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Ակցիզային դրոշմանիշներ ձեռք բերելու համար հարկային մարմին ներկայացվում են`

-  դիմում`  2 օրինակից.

- ակցիզային դրոշմանիշների ձեռքբերման համար վճարված գումարը հաստատող փաստաթղթի պատճենը.

- հարկային մարմնի սահմանած ձևով. հաշվետվություն` ձեռք բերված ակցիզային դրոշմանիշների օգտագործման մասին,

- արտադրողների (ներառյալ`  շշալցում իրականացնողների) կողմից  որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.

-լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները:

Ակցիզային դրոշմանիշները տրամադրվում են  նշված փաստաթղթերի և արտադրողների մոտ հարկային մարմինների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված  տեղեկանքի հիման վրա: Հարկային մարմինն  ակցիզային դրոշմանիշները տրամադրում է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշներ չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող  քանակին կամ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշների համար վճարման ենթակա գումարից: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի` գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան:

Արցախի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի ձեռքբերման համար վճարվում է 100 դրամ,  ալկոհոլային խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ:

Հարկ վճարողների կողմից ակցիզային դրոշմանիշների ձեռք բերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար:

Ակցիզային հարկ վճարող անձանց կողմից 2204, 2205, 2206, 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքները որպես հումք օտարելու դեպքում, գնորդի պահանջով, պարտադիր լրացվում է հարկային մարմնի կողմից տրված հաշվարկային փաստաթուղթ, որն էլ հիմք է հանդիսանում գնորդի համար հաշվանցում կատարելու համար, եթե պահպանված են հաշվանցման համար օրենսդրությամբ սահմանված այլ պայմանները:

Հաշվարկային փաստաթուղթը լրացվում է 5 օրինակից յուրաքանչյուր գործարքի համար: Լրացված հաշվարկային փաստաթղթի 2 օրինակները տրվում են գնորդին, իսկ 1-ական  օրինակները հաշվարկային փաստաթուղթ դուրս գրողի և ստացողի կողմից մինչև գործարքների կատարմանը հաջորդող ամսվա 15-ը ներառյալ ներկայացվում է կազմակերպության հաշվառման վայրի հարկային մարմին` հետագա վերահսկողություն իրականացնելու նպատակով:

Հաշվարկային փաստաթղթեր ստացած անձինք, յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը պարտավոր են համապատասխան հարկային մարմին ներկայացնել հաշվարկային փաստաթղթերի ստացման և օգտագործման վերաբերյալ հաշվարկ:

Ակցիզային հարկի  հաշվարկման  և վճարման ժամկետները

Արցախի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից 10 օրվա ընթացքում:   Այս մասով ակցիզային հարկի վերաբերյալ հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:

Արցախի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման  հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը: Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ վճարում են ակցիզային հարկը և յուրաքանչյուր եռամսյակի համար մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ համապատասխան հարկային մարմին ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` հարկային մարմնի սահմանած ձևով:

 

You are the 1410352-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ