ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հ Ա Ս Տ Ա Տ Ա Գ Ր Վ Ա Ծ Վ Ճ Ա Ր Ն Ե Ր - Հաստատագրված վճարը ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին փոխարինող բյուջե վճարվող պարտադիր և անհատույց վճար է, ընդ որում` ֆիզիկական անձանց համար այն փոխարինում է ավելացված արժեքի հարկին, իրավաբանական անձանց համար` ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին:
Հաստատագրված վճար վճարողներ են ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» օրենքով սահմանված կարգով արտոնագրային վճար վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը:
Հաստատագրված վճարով հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները.
- առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեությունը.
- առևտրի իրականացման վայրերում գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, տաղավարների, կրպակների միջոցով առևտրական գործունեությունը.
- մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեությունը.
- հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.
- ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեությունը.
- ավտոտրանսպորտային գործունեությունը.
- վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.
- ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.
- ավտոկանգառների գործունեությունը.
- արդյունագործական ձկնորսության գործունեությունը.
- խաղատների գործունեության կազմակերպումը.
- շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
- ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.
- համակարգչային խաղերի կազմակերպումը.
- վիճակախաղերի կազմակերպում.
- ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը.
- բիլիարդ խաղի կազմակերպումը.
- մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը.
- բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպումը.
- ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեությունը.
ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեությունը.
- մեխանիկական և էլեկտրական մանկական ավտոմեքենաների, հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների վարձույթը:
- սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված ցանկում ներառված գործունեության տեսակները՝
1. Թարմ ալյուրե հրուշակեղենի արտադրություն
2. Ըստ նախնական պատվերների պատվիրատուի` նախանշված վայրում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն
3. Հանգստի կազմակերպման գործունեություն ատրակցիոններով այգիներում և զբոսայգիներում
4. Հրաձգարանների գործունեություն
5. Ինտերնետ ակումբների գործունեություն
6. Զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների գործունեություն
7. Կինոֆիլմերի ցուցադրում
8. Վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում*
9. Փաթեթավորման բնագավառում գործունեություն, բացառությամբ` շշալցման կամ տարալցման
10. Փաստաթղթերի լուսապատճենում և այլ տեսակի պատճենահանում
11. Լուսանկարչության բնագավառում գործունեություն
12. Գովազդային գործունեություն
13. Անշարժ գույքի գործակալություններ
14. Վարորդական դպրոցների գործունեություն
15. Համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային իրերի նորոգում, ծրագրային սպասարկում
16. Բանկային ավտոմատների և համանման համակարգչային տերմինալների (տվյալների ներանցման և արտածման սարք) սպասարկում
17. Կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
18. Կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթ
19. Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում
20. Թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների փորագրում
21. Արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում
22. Իրավաբանական գործունեություն
23. Հաշվապահական գործունեություն
24. Թարգմանչական ծառայություններ
25. Անվտանգության համակարգերի գործառման ապահովում:
Հաստատագրված վճարը հաշվարկվում է ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալի չափով, բացառությամբ որոշ գործունեության տեսակների:
Հաստատագրված վճարների չափի հաշվարկման համար բազմապատիկ թվի, ելակետային տվյալների, ուղղիչ գործակիցների մասին
Հաստատագրված վճարով հարկվող գործունեության որոշ տեսակների համար սահմանված են սահմանային չափեր: Դրանք են`
1. առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառ. մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական գործունեություն իրականացնելու համար` եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառ. մետրի համար 1000.0 հազար դրամ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 2000.0 հազար դրամ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցելը,
2. առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնելու համար` եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) առևտրական տարածքի 1 քառ. մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը 1000.0 հազար դրամը և ոսկերչական արտադրատեսակների վաճառք իրականացնողների համար` 2100.0 հազար դրամը, իսկ «Հարկերի մասին» օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 2000.0 հազար դրամը և ոսկերչական արտադրատեսակների վաճառք իրականացնողների համար` 4200.0 հազար դրամը գերազանցելը,
3. հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար եռամսյակի ընթացքում սպասարկման մակերեսի 1 քառ. մետրի համար 200.0 հազար դրամ, իսկ «Հարկերի մասին» օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 400.0 հազար դրամ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցելը,
4. ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար` եռամսյակի ընթացքում մեկ աշխատատեղի համար 2400.0 հազար դրամ, իսկ «Հարկերի մասին» օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 4800.0 հազար դրամ իրացման շրջանառության գերազանցելը:
Սահմանային չափը գերազանցելու դեպքում հաստատագրված վճար վճարողը սահմանային չափը գերազանցած ժամանակաշրջանի համար հաշվարկում է շահութահարկ և ավելացված արժեքի հարկ: Տվյալ ժամանակաշրջանի համար վճարված հաստատագրված վճարի գումարը հաշվանցվում է ԱԱՀ-ի և (կամ) շահութահարկի հաշվին:
Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը
Հաստատագրված վճար վճարողներն ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման համար դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր, սակայն ավելացված արժեքի հարկի դրույքաչափի և գումարի վերաբերյալ առանձնացված նշում չեն կատարում (հարկային հաշիվ դուրս չեն գրում):
Հարկի գումարի առանձնացման դեպքում պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկը հաշվարկվում և վճարվում է սահմանված ընդհանուր կարգով` անկախ հաստատագրված վճարների կատարումից:
Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունների, տեղեկությունների ներկայացման, հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման ժամկետները
Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունները ներկայացվում են հարկային մարմին`
ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից՝ ամիսը մեկ անգամ` մինչև հաշվետու ամսվան նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ.
ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից՝ եռամսյակը մեկ անգամ` մինչև հաշվետու եռամսյակին նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ.
խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողների կողմից ամիսը մեկ անգամ` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ. գործունեության մյուս տեսակներ իրականացնողների կողմից հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում:
Սահմանային չափերի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են հարկային մարմին`
առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող և առևտրի իրականացման վայրերում 10 քառ. մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով առևտրական և հանրային սննդի, ավտոտեխսպասարկման կայանների գործունեություն իրականացնողների կողմից եռամսյակը մեկ անգամ` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը` յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Ավտոտրանսպորտային միջոցների գազալիցքավորման գործունեություն իրականացնողները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, ամսվա ընթացքում իրենց կողմից ստացված գազի ֆիզիկական ծավալների վերաբերյալ տեղեկություն են ներկայացնում մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ:
Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար և բյուջե է վճարվում մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու ժամանակահատվածի համար հարկ վճարողներն որոշ գործունեության տեսակների մասով ազատվում են հաստատագրված վճարից, բացառությամբ խաղատների և ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման, շահումով խաղային ավտոմատների շահագործման, գազալիցքավորման և ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեությունների, Թարմ ալյուրե հրուշակեղենի արտադրության, հանգստի կազմակերպման գործունեություն ատրակցիոններով այգիներում և զբոսայգիներում, հրաձգարանների, Ինտերնետ ակումբների, զբոսաշրջային գործակալությունների և զբոսաշրջային օպերատորների, կինոֆիլմերի ցուցադրման, վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպման, փաթեթավորման բնագավառում գործունեություն, բացառությամբ` շշալցման կամ տարալցման, փաստաթղթերի լուսապատճենման և այլ տեսակի պատճենահանման, լուսանկարչության բնագավառում, գովազդային, անշարժ գույքի գործակալություններ, վարորդական դպրոցների, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային իրերի նորոգման, ծրագրային սպասարկման գործունեությունների, բանկային ավտոմատների և համանման համակարգչային տերմինալների (տվյալների ներանցման և արտածման սարք) սպասարկման,կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգման,կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման պարագաների վարձույթի, մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացման, մաքրման և չոր մաքրման, թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից արտադրատեսակների փորագրման գործունեությունների, արտադպրոցական դաստիարակություն մշակույթի բնագավառում, իրավաբանական, հաշվապահական, թարգմանչական ծառայությունների, անվտանգության համակարգերի գործառման ապահովման գործունեությունների:
|