ՀԱՅ РУС ENG
MAIN
MAIN SECTIONS

30-30

(047) 94-86-20

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ՀԱՐԿՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՐԿՄԱՆ, ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ, ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԻ ԵՎ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐԻ ՌԵԺԻՄՆԵՐ

ԱՀ-ում գործում են ընդհանուր համակարգով, առևտրի հարկով, հաստատագրված վճարներով և արտոնագրային վճարներով հարկման  ռեժիմներ:   

Խանութների,կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով վաճառք իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հարկվում են առևտրի հարկով հարկման ռեժիմով` անկախ այդպիսին համարվելու համար հայտարարագրի ներկայացման հանգամանքիԱռևտրի հարկը  փոխարինում է  ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին  (եկամտային հարկի):

Հաստատագրված վճարի դեպքում հարկատուն պարտավոր է աշխատել այդ դաշտում, եթե նա զբաղվում է որոշակի գործունեության տեսակներով: Նշենք դրանցից որոշները.

- 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, տաղավարների, կրպակների միջոցով իրականացվող առևտրական գործունեություն,

- հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն,

 - ավտոտրանսպորտային գործունեություն,

- վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեություն,

- ավտոկանգառների գործունեությունը և այլն:

Հաստատագրված վճարը   փոխարինում է  ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին  (եկամտահարկին):

Արտոնագրային վճար վճարողներ են հանդիսանում «Արտոնագրային վճարների մասին» օրենքի պահանջները բավարարող` նախորդ տարվա ընթացքում կամ ընթացիկ տարվա որևէ պահին մինչև 12000.0 հազար դրամ շրջանառություն ունեցող ֆիզիկական անձինք (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը), որոնք իրականացնում են որոշակի գործունեության տեսակներ: Դրանցից են`

-10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութի, կրպակի, տաղավարի, ավտոկրպակի, մոտոկրպակի, ավտոսայլակի, մոտոսայլակի միջոցով առևտրական գործունեություն,

- թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրումների իրականացում,

- բեռնատար մեքենայով բեռնափոխադրումների իրականացում,

-Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, այդ թվում՝ մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով ավտոմեքենաների լվացում,

- համակարգչային խաղերի կազմակերպում,

- բնակչության պատվերով կատարվող` կոշիկի և կաշվե այլ արտադրատեսակների արտադրություն, նորոգում, հագուստի արտադրություն, նորոգում,

- փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում,

- լեզուների ուսուցման դասընթացների կազմակերպում,

- պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն,

- խնջույքավարների գործունեություն:

Ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը արտոնագրային վճար վճարող է համարվում իր ցանկությամբ:

Այն դեպքում, երբ անձը չի բավարարում առևտրի հարկով կամ հաստատագրված վճարներով հարկման ռեժիմներին կամ չի հանդիսանում արտոնագրային վճար վճարող, հարկերը կհաշվարկի  ընդհանուր հարկման համակարգով:

 Մանրամասն  տեղեկություններ ստանալու համար  առաջարկում ենք ծանոթանալ գործող հարկային օրենսդրությանը:
You are the 1410284-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ