ՀԱՅ РУС ENG
MAIN
MAIN SECTIONS

30-30

(047) 94-86-20

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ.ԵԿԱՄՏԱՀԱՐԿ

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ 

Հոդված 38. Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց և հարկային գործակալների պատասխանատվությունը
1. Սույն օրենքի խախտման համար հարկ վճարողները և հարկային գործակալները պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն օրենքի դրույթների համաձայն` եկամտահարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (այդ թվում` եկամտահարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը, այդ թվում` նաև օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում:

3. Հարկային գործակալի կողմից, սույն օրենքի դրույթների համաձայն, ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են պահվել ոչ ավելի, քան` վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:

4. Սույն օրենքի 14 հոդվածի 6-րդ կետը խախտելու` նույն ամսում մեկից ավելի հարկային գործակալներից ստացվող եկամուտներից անձնական նվազեցման գումարը ֆիզիկական անձի պահանջով հանվելու դեպքում հարկատուից գանձվում են հարկվող եկամուտը պակասեցնելու հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկի գումարը և տուգանք` այդ գումարի քսան տոկոսի չափով, ինչպես նաև տույժ` «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:

5. Սույն օրենքի 37 հոդվածի 1-ին կետի պահանջները խախտելու համար կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից գանձվում է տուգանք` հարկային մարմիներ չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 5000 դրամ գումարի չափով, բացառությամբ ճշտված տեղեկությունների ներկայացման դեպքերի: 

6. Հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հայտարարագրում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատերից գանձվում է տուգանք` ավել ցույց տրված վնասի 20 տոկոսի չափով:


You are the 1410238-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ