ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 10. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար
1. Սույն օրենքի խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար հարկ վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում ակցիզային հարկով հարկվող օբյեկտը կամ հարկման բազան կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` այդ գումարի 40 տոկոսի չափով:
3. (ուժը կորցրած է ճանաչվել)
4. (ուժը կորցրած է ճանաչվել)
5. Ակցիզային դրոշմանիշների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձևով կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված կամ որոշակի տարողության համար տրամադրված ակցիզային դրոշմանիշներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքներ օտարելու դեպքում, եթե օտարման համար նախատեսված վայրում գտնվող այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (իսկ նշված չլինելու դեպքում` սույն օրենքով սահմանված կարգով որոշված) գներով՝
1) չի գերազանցում 50 000 ՀՀ դրամը, ապա հարկ վճարողը վճարում է տուգանք` հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով.
2) գերազանցում է 50 000 ՀՀ դրամը, ապա հարկ վճարողը վճարում է տուգանք` ապրանքների ընդհանուր արժեքի 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն ՀՀ դրամը:
|