Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն
Հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց և փակ մրցույթներ անցկացնելու վերաբերյալ
Ի գիտություն ԱՀ քաղաքացիների` ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է.
բաց մրցույթ` հարկային ծառայության «Դ» խմբի հետևյալ թափուր պաշտոնի զբաղեցման համար.
Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն-վարչություն
Տվյալների մշակման և հաշվառման բաժնի 1-ին կարգի մասնագետ - հիմնական գործառույթներն են`
տեսչություն-վարչություն այցելած հարկ վճարողներին հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրության ընդհանուր հարցերին բանավոր ծանոթացում, հարկ վճարողների հետ տեղեկատվական կապի ապահովում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում:
բաց մրցույթ` հարկային ծառայության «Գ» խմբի հետևյալ թափուր պաշտոնների զբաղեցման համար.
Կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչություն
Եկամուտների գնահատման և վերլուծության բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
տվյալների բազայում առկա տեղեկությունների համադրումների և վերլուծությունների կատարում, հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրությունների փոփոխությունների ազդեցության գնահատումների, տարեկան և ընթացիկ հարկային եկամուտների դինամիկայի վերլուծության իրականացում:
Տեղեկատվության և ընթացիկ հարկային եկամուտների հաշվառման բաժնի հարկային տեսուչ /2 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
ԱՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պարտադիր վճարների ընթացիկ (ամենօրյա) օպերատիվ հաշվառման իրականացում, հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների, գերավճարների հաշվառում, բյուջեի կատարման ցուցանիշների վերաբերյալ տեղեկանքների պատրաստում և ըստ պատկանելիության տրամադրում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման նպատակով դրանց մշակում և տեղայնացում, պարտավորությունների զիջման պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպում:
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն
Օպերատիվ բաժնի ավագ օպերլիազոր - հիմնական գործառույթներն են`
հարկման ենթակա եկամուտներ թաքցնող, հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների կատարումից խուսափող և այլ հակաիրավական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների ստացման և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, ակցիզային դրոշմանիշներով (դրոշմապիտակներով) պարտադիր դրոշմավորման (դրոշմապիտակավորման) ենթակա ապրանքների դրոշմավորման (դրոշմապիտակավորման) կանոնների պահպանման, սպիրտային խմիչքների նվազագույն գներից ցածր գներով իրացման նկատմամբ վերահսկողության իրականացում, չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված վերահսկողական միջոցառումների իրականացում, գործունեությունը ժամանակավոր դադարեցրած տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ վերահսկողական աշխատանքների իրականացում:
Օպերատիվ բաժնի օպերլիազոր - հիմնական գործառույթներն են`
հարկման ենթակա եկամուտներ թաքցնող, հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների կատարումից խուսափող և այլ հակաիրավական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների ստացման և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հիման վրա ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում:
Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչություն
Հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության և ընթացակարգերի բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
ամրագրված հարկատեսակների մասով ԱՀ օրենքների, կառավարության որոշումների նախագծերի մշակում, դրանց ընդունման անհրաժեշտության հիմնավորում, այլ պետությունների հարկային օրենսդրությունների հիմնադրույթների ուսումնասիրություն և ԱՀ հարկային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, ԱՀ հարկային օրենսդրության դրույթների ու պահանջների իրազեկման համալիր միջոցառումներին մասնակցություն, հարկային մարմնի ինտերնետային պաշտոնական կայքում տեղադրվող նյութերի պատրաստում:
Իրավական աջակցության և հայցային աշխատանքների կազմակերպման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
ԱՀ դատարաններում հարկային մարմնի դեմ ներկայացված աշխատանքային հայցերի դատական քննությանը մասնակցություն, իրավական պարզաբանումների տրամադրում, շրջաբերական նամակների պատրաստում, հարկադիր կատարումն ապահովող մարմիններին անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում, գանձման որոշումների, հաշտության համաձայնությունների նախագծերի պատրաստում:
Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչություն
Ապրանքանյութական արժեքների հաշվառման և տվյալների վերլուծության բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
կապարակնքված փոխադրամիջոցներով ԱՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառում, ապրանքանյութական արժեքների ներմուծման հայտարարագրերի ընդունում և խմբավորում ըստ փոխադրման ամփոփագրերի, ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում, Ստեփանակերտ քաղաքից դուրս կապարակնքված փոխադրամիջոցներով ԱՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառման աշխատանքների կազմակերպում:
Ապրանքանյութական արժեքների հաշվառման և տվյալների վերլուծության բաժնի հարկային տեսուչ /3 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
կապարակնքված փոխադրամիջոցներով ԱՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառում, ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում:
Հսկիչ կետի աշխատանքների համակարգման բաժնի ավագ հարկային տեսուչ /4 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, գրանցամատյանների վարում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, ապրանքանյութական արժեքների ապօրինի շրջանառության դեպքում օրենսդրությամբ նախատեսված գործառույթների իրականացում, կապարակնքված փոխադրամիջոցներով ԱՀ տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառմանը մասնակցություն, վարչական իրավախախտումների հայտնաբերման դեպքում արձանագրությունների կազմում և ընթացքավորում:
Հսկիչ կետի աշխատանքների համակարգման բաժնի հարկային տեսուչ /5 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, գրանցամատյանների վարում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, ապրանքանյութական արժեքների ապօրինի շրջանառության դեպքում օրենսդրությամբ նախատեսված գործառույթների իրականացում:
Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն-վարչություն
Վերահսկողության և գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ-դրամարկղային մեքենաներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման ապահովում:
Վերահսկողության և գանձումների բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ-դրամարկղային մեքենաներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում:
Սպասարկման բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
տեսչություն-վարչություն այցելած հարկ վճարողներին հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրության ընդհանուր հարցերին բանավոր ծանոթացում, հարկ վճարողների հետ տեղեկատվական կապի ապահովում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների և տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ համադրումների իրականացում:
Սպասարկման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
տեսչություն-վարչություն այցելած հարկ վճարողներին հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրության ընդհանուր հարցերին բանավոր ծանոթացում, հարկ վճարողների հետ տեղեկատվական կապի ապահովում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների իրականացում:
Տվյալների մշակման և հաշվառման բաժնի հարկային տեսուչ /2 հաստիք/ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների հարկային և պարտադիր այլ վճարների գծով պարտավորությունների հաշվառում, անձնական հաշվի քարտերի վարում, հարկերի, պարտադիր այլ վճարների գծով օրենսդրությամբ նախատեսված տույժերի հաշվարկում, երրորդ անձանցից ստացված` հարկ վճարողների վերաբերյալ տվյալների մուտքագրում:
Ասկերանի շրջանի հարկային տեսչություն-վարչություն
Սպասարկման, տվյալների մշակման և հաշվառման բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
տեսչություն-վարչություն այցելած հարկ վճարողներին հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրության ընդհանուր հարցերին բանավոր ծանոթացում, հարկ վճարողների հետ տեղեկատվական կապի ապահովում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների և տեղեկատվական բազայում առկա տվյալների հետ համադրումների իրականացում:
Մարտունու շրջանի հարկային տեսչություն-վարչություն
Վերահսկողության և գանձումների բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ կետերում կապարակնքված ավտոմեքենաներով ներմուծված ապրանքանյութական արժեքների հաշվառում:
Ներքին հսկողության բաժին
ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկային օրենսդրության պահանջների խախտումների, համակարգի աշխատողների կողմից լիազորությունների գերազանցման, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ մակարդակով կատարման դեպքերի բացահայտում և կանխարգելում, հարկային հարաբերությունները կարգավորող օրենքների և ենթաօրենսդրական ակտերի կիրառման, ժամկետային հանձնարարականների և որոշումների կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողության իրականացում:
Ստուգումների կազմակերպման, մոնիտորինգի և ռիսկերի վերլուծության բաժին
ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում, դրանց ընթացքի դիտարկում, արդյունքների գնահատում, հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից իրականացված կամերալ ուսումնասիրությունների արդյունքներով ներկայացված տեղեկությունների ամփոփում և վերլուծությունների իրականացում, ռիսկային չափանիշներով ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկի կազմում, ստուգումների հանձնարարագրերում ներառվող տեղեկատվության մուտքագրում տեղեկատվական բազա:
հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում, դրանց ընթացքի դիտարկում, արդյունքների գնահատում, հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից իրականացված կամերալ ուսումնասիրությունների արդյունքներով ներկայացված տեղեկությունների ամփոփում և վերլուծությունների իրականացում, ստուգումների հանձնարարագրերում ներառվող տեղեկատվության մուտքագրում տեղեկատվական բազա:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
համակարգչային ծրագրերի ներդրմանը, սպասարկմանը, ստորաբաժանումների միջև էլեկտրոնային կապի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացում, ստորաբաժանումների համակարգչային տեխնիկայի հաշվառում և սպասարկում:
փակ մրցույթ` հարկային ծառայության «Գ» խմբի հետևյալ թափուր պաշտոնների զբաղեցման համար.
Կազմակերպական և եկամուտների հաշվառման վարչություն
Տեղեկատվության և ընթացիկ հարկային եկամուտների հաշվառման բաժնի գլխավոր հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
ԱՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պարտադիր վճարների ընթացիկ (ամենօրյա) օպերատիվ հաշվառման իրականացում, հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների, գերավճարների հաշվառում, ապառքացուցակների ամփոփում, բյուջեի կատարման ցուցանիշների վերաբերյալ տեղեկանքների պատրաստում և ըստ պատկանելիության տրամադրում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման նպատակով դրանց մշակում և տեղայնացում, պարտավորությունների զիջման պայմանագրերի կնքման գործընթացի կազմակերպում, հարկային օրենսդրությամբ սահմանված հրապարակման ենթակա տվյալների ամփոփում, համադրում առկա բազայի հետ և սահմանված ժամկետներում հրապարակում, հարկային մարմնում հաշվառված տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկությունների ամփոփում:
Խոշոր հարկ վճարողների վարչություն
Վերահսկողության և գանձումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների և գործունեության օրինականության նկատմամբ հսկողության իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ-դրամարկղային մեքենաներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման ապահովում, պետական բյուջեի գծով պլանային առաջադրանքների գծով հաստատված ցուցանիշների կատարման ապահովում:
Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն-վարչություն
Վերահսկողության և գանձումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների և գործունեության օրինականության նկատմամբ հսկողության իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ-դրամարկղային մեքենաներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման ապահովում, պետական բյուջեի գծով պլանային առաջադրանքների գծով հաստատված ցուցանիշների կատարման ապահովում:
Ասկերանի շրջանի հարկային տեսչություն-վարչություն
Վերահսկողության և գանձումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների և գործունեության օրինականության նկատմամբ հսկողության իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, հսկիչ-դրամարկղային մեքենաներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման ապահովում, պետական բյուջեի գծով պլանային առաջադրանքների գծով հաստատված ցուցանիշների կատարման ապահովում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին
գլխավոր մասնագետ - հիմնական գործառույթներն են`
համակարգչային ծրագրերի ներդրմանը, սպասարկմանը, ստորաբաժանումների միջև էլեկտրոնային կապի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացում, ստորաբաժանումների համակարգչային տեխնիկայի հաշվառում, սպասարկում, գործող սերվերային համակարգերի արդիականացում, հակավիրուսային համակարգերի ընթացիկ սպասարկում:
Մրցույթներին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը.
- գրավոր դիմում (տրվում է Հանձնաժողովի անունով, նշելով այն պաշտոնը, որին հավակնում է դիմող քաղաքացին).
- հարկային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները, մասնագիտական վերապատրաստման վկայականներ և հավաստագրեր.
- տեղեկանք(ներ) հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին.
- հայտարարություն այն մասին, որ ապագա աշխատանքը կապված չէ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, նրանց զավակ, ամուսնու ծնող, եղբայր և քույր) հարկային ծառայողի նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ.
- արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկ (դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական) կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը հիմնավորող փաստաթղթի պատճենը.
- երկու լուսանկար՝ 3x4 սմ չափի.
- անձնագրի պատճենը:
Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացին նշված փաստաթղթերը ներկայացնում է անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Հարցաշարը կարող եք ձեռք բերել մրցութային և ատեստավորման հանձնաժողովից կամ ծանոթանալ հարկային մարմնի պաշտոնական կայքէջում /www.tax.nk.am/` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը`
2022 թվականի նոյեմբերի 4-ից մինչև նոյեմբերի 30-ը:
Մրցույթներն սկսելու օրը, ժամը և վայրը.
բաց և փակ մրցույթներ` ս.թ. դեկտեմբերի 9-ին` ժամը 10:00-ին, պետական եկամուտների կոմիտեի շենք (Տիգրան Մեծի 16):
Հանձնաժողովի գտնվելու վայրը և հեռախոսահամարը
Տիգրան Մեծի 16, հեռ. (047) 94-86-20:
ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մրցույթով երաշխավորվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների համար հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիություն` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
08.07.2022
Հայտարարություն
սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու մասին
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հրավիրում է մասնակցելու հարկային և հարակից օրենսդրական փոփոխությունների իրազեկման, հարկային վարչարարության հարցերի քննարկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում ու շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Իրականացման
|
վայրը
|
ամսաթիվը
|
ժամը
|
ք. Մարտունի
|
հուլիսի 13
|
1100
|
ք. Ասկերան
|
հուլիսի 14
|
1100
|
ք. Մարտակերտ
|
հուլիսի 15
|
1130
|
ք. Ստեփանակերտ,
ԱՀ պետական եկամուտների կոմիտեի վարչական շենք,
Տիգրան Մեծի 16
|
հուլիսի 18, 19
|
1700
|
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:
15.06.2022
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պետական եկամուտների կոմիտեում հարցազրույց անցկացնելու մասին
Ի գիտություն ԱՀ քաղաքացիների` ԱՀ պետական եկամուտների կոմիտեն կադրային ռեզերվ ձևավորելու նպատակով հարցազրույցի է հրավիրում տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած քաղաքացիների:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն
(օրինակելի ձևով), անձնագրի և դիպլոմի պատճեններ, 1 լուսանկար 3x4 չափսի, առկայության դեպքում` նաև աշխատանքային գրքույկի պատճեն, արական սեռի ներկայացուցիչների համար` նաև զինվորական գրքույկի կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը հիմնավորող փաստաթղթի պատճեն: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 25-ը` ք. Ստեփանակերտ, Տիգրան Մեծի 16 հասցեում կամ կարող են ուղարկվել կոմիտեի էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am:
Հարցազրույցը կկայանա ս.թ. հունիսի 28-ին` ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում՝ Տիգրան Մեծի 16 հասցեում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչություն՝ (047) 94-86-20 հեռախոսահամարով, կամ այցելել կոմիտեի կայքէջ` www.tax.nk.am հասցեով:
Հավակնող գործառույթները` ըստ հարկային ծառայության պաշտոնների անձնագրերի`
տեղեկատվության և ընթացիկ հարկային եկամուտների հաշվառման - հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների, գերավճարների հաշվառում, ամփոփում, կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ամփոփ ցուցանիշների հավաքագրում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման նպատակով դրանց մշակում և տեղայնացում, հարկային մարմնում հաշվառված տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկությունների պարբերաբար ամփոփում, հաշվետվությունների կազմում, գնումների գործընթացի կազմակերպման կարգի համաձայն՝ ստացվող հարցումներին ի պատասխան տեղեկատվության տրամադրում.
սպասարկման և հաշվառման - հարկ վճարողներին հարկային օրենսդրությանը իրազեկում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների, համեմատությունների, վերլուծությունների իրականացում, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարում.
հսկողական - հարկ վճարողների մոտ ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում, գործունեության օրինականության վերահսկում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, վերահսկողական աշխատանքների արդյունքում հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում և մարման ապահովում.
ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման - ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման փաստաթղթերի կազմում, ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում:
04.02.2022
Հայտարարություն
բաց և փակ մրցույթներ անցկացնելու վերաբերյալ
Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների` պետական եկամուտների կոմիտեն հայտարարում է հարկային ծառայության առաջատար և գլխավոր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:
Մրցույթները կկայանան ս.թ. մարտի 9-ին` ժամը 10:00-ին, պետական եկամուտների կոմիտեի շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:
Թափուր պաշտոններին կարող եք ծանոթանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժնի «Աշխատատեղեր ՀԾ-ում» ենթաբաժին, իսկ հարցաշարին` նույն բաժնի «Մրցույթներ» ենթաբաժին:
17.01.2022
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակներում պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ՝ ապօրինի գործունեության, հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների ու աշխատավարձերի մեծությունների ոչ լիարժեք հայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:
Իրականացվելիք միջոցառումները նպատակ ունեն ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, նպաստել պատերազմից տուժած արցախյան տնտեսության զարգացմանն ու տեղահանված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Կոմիտեն հորդորում է բոլոր տնտեսավարող սուբյեկտներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան` զերծ մնալով պատասխանատվության ենթարկվելուց:
Միաժամանակ, կոմիտեն դիմում է քաղաքացիներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ անօրինական գործունեության դեմ իրականացվող միջոցառումներին. կատարված գնումների դիմաց պահանջել կտրոն, գործատուների մոտ աշխատանքի ընդունվել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ:
Տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների մասին կարող եք տեղեկացնել՝ զանգահարելով պետական եկամուտների կոմիտեի թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով:
08.12.2021
Հայտարարություն
արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունում պայմանագրային հիմունքներով թափուր պաշտոն զբաղեցնելու նպատակով հարցազրույց անցկացնելու մասին
Ի գիտություն ԱՀ քաղաքացիների` ԱՀ պետական եկամուտների կոմիտեն արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար հարցազրույցի է հրավիրում տնտեսագիտություն, իրավագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ԱՀ քաղաքացիների:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (օրինակելի ձևով), անձնագրի և դիպլոմի պատճեններ, 1 լուսանկար 3x4 չափսի, առկայության դեպքում` նաև աշխատանքային գրքույկի պատճեն, արական սեռի ներկայացուցիչների համար` նաև զինվորական գրքույկի կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը հիմնավորող փաստաթղթի պատճեն: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. դեկտեմբերի 20-ը` ք. Ստեփանակերտ, Տիգրան Մեծի 16 հասցեում կամ կարող են ուղարկվել կոմիտեի էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am:
Հարցազրույցը կկայանա ս.թ. դեկտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱՀ պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում՝ Տիգրան Մեծի 16 հասցեում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչություն՝ (047) 94-86-20 հեռախոսահամարով:
Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունում պայմանագրային հիմունքներով համալրման ենթակա պաշտոնների գործառույթներն են`
ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, գրանցամատյանների վարում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, արտահանումն արգելված ապրանքանյութական արժեքների նկատմամբ հսկողության իրականացում:
18.06.2021
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
նյութական վնասի չափի մասին տեղեկանք տրամադրելու վերաբերյալ
Ի գիտություն հարկ վճարողների՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կրած նյութական վնասի չափի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու նպատակով
դիմումների ընդունման գործընթացը:
Դիմումներն ընդունվում են երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 9:30-ից մինչև 17:00-ն, Տիգրան Մեծի 16 հասցեում կամ կարող են ուղարկվել փոստային առաքմամբ կամ էլեկտրոնային փոստով՝ dimum.pek@taxservice.nk.am հասցեին:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (047) 95-30-78 հեռախոսահամարով:
09.06.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Պետական եկամուտների կոմիտեում հարցազրույց անցկացնելու մասին
Ի գիտություն ԱՀ քաղաքացիների` ԱՀ պետական եկամուտների կոմիտեն կադրային ռեզերվ ձևավորելու նպատակով հարցազրույցի է հրավիրում տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած քաղաքացիների:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն
(օրինակելի ձևով), անձնագրի և դիպլոմի պատճեններ, 1 լուսանկար 3x4 չափսի, առկայության դեպքում` նաև աշխատանքային գրքույկի պատճեն, արական սեռի ներկայացուցիչների համար` նաև զինվորական գրքույկի կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը հիմնավորող փաստաթղթի պատճեն: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. հունիսի 25-ը` ք. Ստեփանակերտ, Տիգրան Մեծի 16 հասցեում կամ կարող են ուղարկվել կոմիտեի էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am:
Հարցազրույցը կկայանա ս.թ. հունիսի 28-ին` ժամը 11:00-ին, Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում՝ Տիգրան Մեծի 16 հասցեում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչություն՝ (047) 94-86-20 հեռախոսահամարով, կամ այցելել կոմիտեի կայքէջ` www.tax.nk.am հասցեով:
Հավակնող գործառույթները` ըստ հարկային ծառայության պաշտոնների անձնագրերի`
մեթոդաբանական - ամրագրված հարկատեսակների մասով ԱՀ օրենքների, կառավարության որոշումների նախագծերի մշակում, դրանց ընդունման անհրաժեշտության հիմնավորում, այլ պետությունների հարկային օրենսդրությունների հիմնադրույթների ուսումնասիրություն և ԱՀ հարկային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, ԱՀ հարկային օրենսդրության դրույթների ու պահանջների իրազեկման համալիր միջոցառումներին մասնակցություն.
վերլուծական - տվյալների բազայում առկա տեղեկությունների համադրումներ, համեմատություններ, վերլուծություններ, հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրությունների փոփոխությունների ազդեցության գնահատումներ,
սպասարկման և հաշվառման - հարկ վճարողներին հարկային օրենսդրությանը իրազեկում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների, համեմատությունների, վերլուծությունների իրականացում, հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարում.
հսկողական - հարկ վճարողների մոտ ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում, գործունեության օրինականության վերահսկում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, վերահսկողական աշխատանքների արդյունքում հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում և մարման ապահովում.
ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման - ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման փաստաթղթերի կազմում, ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում:
29.04.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ի գիտություն հարկ վճարողների՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է հարկ վճարողների կողմից Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը կնքված վարկային (փոխառության) պայմանագրերի հիման վրա ստացված ձեռնարկատիրական վարկերի (փոխառությունների) և դրանց սպասարկման համար վճարված տոկոսների գումարների փոխհատուցման նպատակով հարկի գումարների վերադարձման գործընթացը:
2021 թվականի 1-ին եռամսյակի արդյունքներով հաշվարկված և վճարված հարկի գումարների 50 տոկոսի վերադարձման նպատակով հարկ վճարողների կողմից հաշվառման վայրի հարկային մարմին պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը և դրանց պատճենները՝
• հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևի դիմում,
• Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կամ պետության ստեղծած հիմնադրամի հետ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը կնքված վարկային (փոխառության) պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճեն,
• ձեռնարկատիրական վարկերը (փոխառությունները) տրամադրած Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կամ պետության ստեղծած հիմնադրամի կողմից տրված՝ հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևի տեղեկանք:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել հաշվառման վայրի հարկային մարմին կամ զանգահարել (047) 94-86-20 հեռախոսահամարով:
17.03.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարգելի՛ հարկ վճարողներ
ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԱՀ կառավարության 2021 թվականի հունվարի 18-ի N 9-Ա որոշմամբ սահմանված ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության տրամադրման ուշացումները պայմանավորված են տեխնիկական խնդիրներով: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում բոլոր շահառուների բանկային հաշիվներին կփոխանցվեն համապատասխան գումարները:
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ վերոնշյալ որոշման մեջ նախատեսվում է կատարել փոփոխություններ` պետական աջակցությունից օգտվելու հնարավորություն ընձեռելով բոլոր այն շահառուներին, ովքեր հունվար ամսվա եկամտային հարկի հաշվարկը չեն ներկայացրել մինչև փետրվարի 22-ը կամ նույն ժամկետում չեն կատարել վճարումը:
Ելնելով վերոնշյալից՝ հորդորում ենք բոլոր գործատուներին մինչև մարտի 22-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել հունվար-փետրվար ամիսների համար եկամտային հարկի հաշվարկներն ու նույն ժամկետում կատարել վճարումները:
10.03.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
նոր հսկիչ կետ ստեղծելու վերաբերյալ
Ի գիտություն Արցախի Հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծող և արտահանող տնտեսավարող սուբյեկտների` պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով կառավարության որոշմամբ դադարեցվել է սահմանային հսկիչ կետերի գործունեությունը և ստեղծվել նոր հսկիչ կետ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքում:
Հորդորում ենք բոլոր տնտեսավարող սուբյեկտներին սույն թվականի մարտի 15-ից սկսած հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքներ ներմուծելու կամ հանրապետության տարածքից արտահանելու դեպքում դրանք հաշվառել հսկիչ կետում:
Հսկիչ կետում հաշվառված ապրանքանյութական արժեքների մասով տնտեսավարող սուբյեկտները կազատվեն լրացուցիչ հարկային պարտավորություններից: Նշված տեղեկատվությունը նաև թույլ կտա պետական մարմիններին ճշգրիտ պատկերացում կազմել արտաքին ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ, ինչն էլ հիմք կհանդիսանա հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի կազմման համար:
17.02.2021
Հայտարարություն
սեմինար-խորհրդակցություն կազմակերպելու մասին
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հրավիրում է մասնակցելու 2021 թվականի հունվարի 1-ից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների իրազեկման նպատակով Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ս.թ. փետրվարի 23-ին ժամը 16:00-ին կայանալիք սեմինար-խորհրդակցությանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:
15.02.2021
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի վերադարձի ծրագրի վերաբերյալ
Ի գիտություն ոչ պետական կազմակերպությունների և վարձու աշխատող ունեցող անհատ ձեռնարկատերերի՝ ԱՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ, ԱՀ կառավարության 2021 թվականի հունվարի 18-ի N 9-Ա որոշման համաձայն, ռեզիդենտ ոչ պետական կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերերը 6 ամիս ժամկետով կարող են օգտվել աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության ծրագրից։
Պետական աջակցությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից յուրաքանչյուր ամսվա համար «Եկամտային հարկի մասին» օրենքով սահմանված ժամկետում ներկայացված եկամտային հարկի ամսական հաշվարկներով վարձու աշխատողների աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատրեը նույն ժամկետում ամբողջությամբ կատարել է տվյալ ամսվա համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի ամսական հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը:
Աջակցությունը տրամադրվում է սկսած հունվար ամսվանից, յուրաքանչյուր ամիս, մինչև տվյալ ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը: Այն փոխանցվում է կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ բանկային հաշվին: Հաշվի ընտրությունը կատարվում է կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հիման վրա:
30.11.2020
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Ի գիտություն հարկ վճարողների` Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ բոլոր այն հարկ վճարողները, ովքեր չունեն ինտերնետ հասանելիություն, կարող են այցելել կոմիտեի ուսումնական սրահ` Տիգրան Մեծի 16 հասցեով, և այնտեղից ներկայացնել հաշվարկ-հաշվետվություններ կամ դուրս գրել հարկային հաշիվներ:
Միաժամանակ հայտնում ենք, որ Շահումյանի, Հադրութի, Շուշիի և Քաշաթաղի հարկային ստորաբաժանումներում հաշվառված հարկ վճարողները հարցերի դեպքում կարող են այցելել կամ գրավոր դիմել պետական եկամուտների կոմիտեի կենտրոնական աշխատակազմ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (047) 94-86-20 հեռախոսահամարին:
18.09.2020
Հայտարարություն
Պետական եկամուտների կոմիտեում հարցազրույց անցկացնելու մասին
Ի գիտություն ԱՀ քաղաքացիների` ԱՀ պետական եկամուտների կոմիտեն կադրային բանկ ձևավորելու նպատակով հարցազրույցի է հրավիրում տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ԱՀ քաղաքացիների:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (օրինակելի ձևով), անձնագրի և դիպլոմի պատճեններ, 1 լուսանկար` 3x4 չափսի, առկայության դեպքում` աշխատանքային գրքույկի պատճեն, արական սեռի ներկայացուցիչների համար` նաև զինվորական գրքույկի կամ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելը հիմնավորող փաստաթղթի պատճեն: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. հոկտեմբերի 20-ը` ք. Ստեփանակերտ, Տիգրան Մեծի 16 հասցեով, կամ կարող են ուղարկվել պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am:
Հարցազրույցը կկայանա ս.թ. հոկտեմբերի 23-ին` ժամը 10:00-ին, ԱՀ պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում՝ Տիգրան Մեծի 16 հասցեում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչություն՝ (047) 94-86-20 հեռախոսահամարով:
Հիմնական գործառույթները` ըստ հարկային ծառայության պաշտոնների անձնագրերի`
մեթոդաբանական - հարկային օրենսդրությունում փոփոխություններ նախատեսող ԱՀ օրենքների, կառավարության որոշումների նախագծերի մշակում, դրանց ընդունման անհրաժեշտության հիմնավորում, այլ պետությունների հարկային օրենսդրությունների հիմնադրույթների ուսումնասիրություն և ԱՀ հարկային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, հարկ վճարողներին ԱՀ հարկային օրենսդրության դրույթների իրազեկման աշխատանքների իրականացում.
հարկային եկամուտների գնահատման և վերլուծության - ըստ հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների` հարկային և պարտադիր վճարների մուտքերի ամսական առաջադրանքների կազմում և տեղայնացում, յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի կազմման ժամանակ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով կանխատեսումների` հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրությունների փոփոխությունների ազդեցության գնահատումների իրականացում.
մոնիտորինգի և ռիսկերի վերլուծության - հարկ վճարողների կողմից գործարքների ամբողջական փաստաթղթավորման նկատմամբ մշտադիտարկում և ռիսկերի գնահատում, ոլորտային ու անհատական վերլուծությունների իրականացում, հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից իրականացվող կամերալ ուսումնասիրությունների համակարգում.
օպերատիվ-հետախուզական - չհարկվող շրջանառությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում, հարկման ենթակա եկամուտներ թաքցնող, հարկային պարտավորությունների կատարումից խուսափող և այլ հակաիրավական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների ստացում և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկում.
իրավաբանական - դատարան ներկայացվելիք հայցերի նախապատրաստում, դատաքննությանը մասնակցություն, դատական վարույթների մասին տեղեկատվության ամփոփում, վերլուծություն, վարչական տույժերի հաշվառում.
սպասարկման - հարկ վճարողներին հարկային օրենսդրությանը իրազեկում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների, համեմատությունների, վերլուծությունների իրականացում.
հսկողական - հարկ վճարողների մոտ ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում, գործունեության օրինականության վերահսկում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, վերահսկողական աշխատանքների արդյունքում հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում և մարման ապահովում.
ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառման - ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման փաստաթղթերի կազմում, գրանցամատյանների վարում, ապրանքանյութական արժեքներ ներմուծող տրանսպորտային միջոցների կապարակնքման իրականացում:
18.08.2020
Հայտարարություն
արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունում պայմանագրային հիմունքներով թափուր պաշտոն զբաղեցնելու նպատակով հարցազրույց անցկացնելու մասին
Ի գիտություն ԱՀ քաղաքացիների` ԱՀ պետական եկամուտների կոմիտեն արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար հարցազրույցի է հրավիրում տնտեսագիտություն, իրավագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ԱՀ քաղաքացիների:
Հարցազրույցը կկայանա ս.թ. օգոստոսի 25-ին` ժամը 10:00-ին, ԱՀ պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքում՝ Տիգրան Մեծի 16 հասցեում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և իրավական ապահովման վարչություն՝ (047) 94-90-17 հեռախոսահամարով:
Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունում պայմանագրային հիմունքներով համալրման ենթակա պաշտոնների գործառույթներն են`
ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, գրանցամատյանների վարում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, արտահանումն արգելված ապրանքանյութական արժեքների նկատմամբ հսկողության իրականացում, ապրանքանյութական արժեքների ապօրինի շրջանառության դեպքում օրենսդրությամբ նախատեսված գործառույթների իրականացում:
31.07.2020
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգում իրականացվելու են պրոֆիլակտիկ աշխատանքներ
Հարգելի հարկ վճարողներ,
տեղեկացնում ենք, որ պրոֆիլակտիկ աշխատանքների հետ կապված 2020 թվականի հուլիսի 31-ին` ժամը 12:30-ից մինչև 14:00-ն հաշվետվությունների ներկայացման (online.tax.nk.am) և հարկային հաշիվների դուրսգրման (online.tax.nk.am/invoice) էլեկտրոնային համակարգերի աշխատանքներում հնարավոր են խափանումներ:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը:
13.07.2020
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ի գիտություն Արցախի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների՝ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու նպատակով ԱՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի N 187-Ա որոշմամբ հերթական աջակցության ծրագրեր են նախատեսվել կահույքի արտադրության, լուսանկարչության, հարսանյաց զգեստների և այլ առարկաների վարձույթի, բնակչության պատվերով հագուստի, կոշիկի և կաշվե արտադրատեսակների արտադրության և նորոգման, ժամացույցների, երաժշտական գործիքների, համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և այլ կենցաղային իրերի նորոգման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար:
Ծրագրերի շահառու համարվող բոլոր այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր ցանկանում են օգտվել աջակցության ծրագրերից, մինչև 2020 թվականի օգոստոսի 1-ը tax.nk.am կայքէջի միջոցով էլեկտրոնային եղանակով պետական եկամուտների կոմիտե պետք է ներկայացնեն դիմումներ:
Մինչև օգոստոսի 1-ը դիմումներ կարող են ներկայացնել նաև այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր ԱՀ կառավարության 2020 թվականի մայիսի 18-ի N 372-Ա որոշմամբ ընդգրկված են եղել աջակցության ենթակա ոլորտների ցանկում, սակայն որոշմամբ սահմանված ժամկետներում դիմումներ չեն ներկայացրել:
Տնտեսավարողները ծրագրերով նախատեսված աջակցության ենթակա ոլորտների ցանկին, աջակցության չափերին ու ստացման եղանակին կարող են ծանոթանալ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջում` tax.nk.am հասցեով, կամ զանգահարել հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության և ընթացակարգերի բաժին` (047) 94-86-20 հեռախոսահամարով:
06.07.2020
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման համար հարկային մարմին ներկայացվող դիմումների վերաբերյալ
Նոր տեսակի կորոնավիրուսային վարակով պայմանավորված ԱՀ պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) առաջարկում է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման համար ֆինանսների նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 111-Ն և 2017 թվականի մարտի 27-ի N 112-Ն հրամաններով սահմանված դիմումը (բացառությամբ առաջին անգամ ներկայացվող դիմումի) և հայտարարությունը` ստորագրված և սկանավորված, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկի համար վճարված տոկոսագումարների վերաբերյալ տեղեկանքը՝ սկանավորված, ուղարկել hipoteq@taxservice.nk.am էլեկտրոնային հասցեին, իսկ փաստաթղթերը առձեռն ներկայացվելու դեպքում՝ թողնել սպասարկող ստորաբաժանումների վարչական շենքերի 1-ին հարկերում տեղադրված փոստարկղերում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատանքները կատարվում են հեռահար, դրանք պատշաճ իրականացնելու նպատակով դիմումի հետ միասին պարտադիր ենթակա են ներկայացման նաև վարկառու և (կամ) համավարկառու ֆիզիկական անձի անձնագրի (նույնականացման քարտի) սկանավորված տարբերակը, ինչպես նաև ստորև ներկայացված ձևաթուղթը՝ բացառապես էլեկտրոնային լրացված տարբերակով։
ԼՂՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 111-Ն հրաման
ԼՂՀ ֆինանսների նախարարի 2017 թվականի մարտի 27-ի N 112-Ն հրաման
Ձևաթուղթ
03.06.2020
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ի գիտություն հարկ վճարողների` Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով կոմիտեի վարչական շենքեր մուտք գործելիս դիմակների կրումը պարտադիր է:
Հորդորում ենք հարկ վճարողներին կոմիտե այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հիմնականում օգտվել առցանց գործիքներից և հեռախոսակապից (e-taxpayer բջջային հավելված, էլեկտրոնային փոստ և այլն):
16.03.2020
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարգելի հարկ վճարողներ, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը կանխելու նպատակով, կոչ ենք անում հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումներ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` հիմնականում օգտվել առցանց գործիքներից և հեռախոսակապից (e-taxpayer բջջային հավելված, էլեկտրոնային փոստ և այլն):
04.02.2020
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման վերաբերյալ
Անդրադառնալով Արցախում տնտեսավարող սուբյեկտների կողմից հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման մասով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին` ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է.
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ԼՂՀ օրենքի համաձայն` Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում (ներառյալ` կանխավճարները) հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, բացառությամբ նույն օրենքով նախատեսված դեպքերի:
Հաշվի առնելով, որ օրենքի նշված պահանջի նկատմամբ հսկողությունը վերապահված է ԱՀ ֆինանսների նախարարությանը, նախարարությունը պարբերաբար հարկ վճարողների շրջանում իրականացնում է կանխարգելիչ և հսկողական միջոցառումներ` ուղղված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանմանը:
Ավելին, 2018թ. հուլիսի 30-ին ԱՀ կառավարության որոշմամբ ընդունվել է «Հարկային համակարգի բարեփոխումների» հայեցակարգը, որում ի թիվս գործարար միջավայրի բարելավմանն ուղղված օրենսդրական բարեփոխումների իրականացման, հարկ վճարող - հարկային մարմին փոխհարաբերման դաշտի բարելավման միջոցառումների, նախատեսվել է հետևողական պայքար ստվերային շրջանառությունների դեմ, որի շրջանակներում 2018 թվականին արձանագրվել են վարձու աշխատողների չձևակերպման, հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնների խախտման, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների թերհայտարարագրման, պակասորդի հայտնաբերման, ձեռնարկատիրական գործունեության առարկաների չգրանցման և ապօրինի ձեռնարկատիրական գործունեության իրականացման 135, իսկ 2019 թվականին` 141 իրավախախտումների դեպքեր և կիրառվել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ: Ընդ որում, 2018 թվականին իրականացվել են 153 հսկիչ գնում, որոնց արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 43 դեպք, 2019 թվականին` 365 հսկիչ գնում, որոնց արդյունքում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 82 դեպք:
Ելնելով վերոգրյալից՝ նախարարությունը իրազեկում է, որ պահպանելու է հետևողականություն ստվերային երևույթները բացահայտելու, կանխելու ու կասեցնելու ուղղությամբ, այդ թվում` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուղղությամբ, և հորդորում բիզնեսի տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան:
10.01.2020
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի փոփոխության վերաբերյալ
Ի գիտություն գործատուների՝ հայտնվում է.
««Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 19.12.2019թ. ՀՕ-121-Ն օրենքի համաձայն` 2020 թվականի հունվարի 1-ից`
- նվազագույն ամսական աշխատավարձը (առանց աշխատավարձից վճարվող հարկերի, սոցիալական վճարների, հավելումների, հավելավճարների, պարգևատրումների և խրախուսման այլ վճարների) սահմանվել է 68 000 ՀՀ դրամի չափով.
- գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը (առանց աշխատավարձից վճարվող հարկերի, սոցիալական վճարների, հավելումների, հավելավճարների, պարգևատրումների և խրախուսման այլ վճարների) սահմանվել է `
- աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 405 ՀՀ դրամ.
- աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 454 ՀՀ դրամ.
- աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 680 ՀՀ դրամ:
Ելնելով վերոնշյալ օրենքի պահանջներից` գործատուներին անհրաժեշտ է 2020 թվականի հունվարի 1-ից իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող և նվազագույն աշխատավարձ ստացող վարձու աշխատողների աշխատավարձի չափերը համապատասխանեցնել օրենքի պահանջներին:
11.11.2019
Տեղեկատվություն
հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ
Հարգելի հարկ վճարողներ
տեղեկացնում ենք, որ հարկային հաշիվների դուրս գրման էլեկտրոնային համակարգում (online.tax.nk.am/invoice) ծագած խնդիրների պատճառով համակարգը 2019թ. նոյեմբերի 10-ին չի գործել:
2019թ. նոյեմբերի 11-ին խնդիրը ամբողջական վերացվել է: Այն հարկ վճարողները, ովքեր նոյեմբերի 10-ին մատակարարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց չեն կարողացել դուրս գրել հարկային հաշիվներ պարտավոր են երկու աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային եղանակով դուրս գրել հարկային հաշիվներ` «Լրացուցիչ տվյալներ (պայմաններ)» դաշտում նշելով նախկինում դուրսգրման փորձի կատարման ժամանակը (օրը, ամիսը, տարին, ժամը և րոպեն):
16.09.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
բաց և փակ մրցույթներ անցկացնելու վերաբերյալ
Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների` ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության կրտսեր և առաջատար խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:
Մրցույթները կկայանան ս.թ. հոկտեմբերի 28-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:
Թափուր պաշտոններին կարող եք ծանոթանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժնի «Աշխատատեղեր ՀԾ-ում» ենթաբաժին, իսկ հարցաշարին` նույն բաժնի «Մրցույթներ» ենթաբաժին:
23.05.2019
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարկային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքների մեկնարկման մասին
Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ հարկային օրենսդրությունում բարեփոխումներ իրականացնելու նպատակով նախարարությունը սկսում է Արցախի Հանրապետության Հարկային օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքները:
Օրինաստեղծ աշխատանքների իրականացմանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունն ապահովելու նպատակով` նախարարությունը դիմում է բոլոր շահագրգիռ անձանց առաջարկություններ ներկայացնել օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ:
Ակնկալում ենք հարկ վճարողների, քաղաքացիների և գործարարների ակտիվ մասնակցությունն այս գործընթացին, որն անխուսափելիորեն կհանգեցնի Արցախի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը:
Առաջարկությունները կարող են ներկայացվել ֆինանսների նախարարության էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am հասցեով:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ի գիտություն պետական բյուջեի հանդեպ հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ ունեցող հարկ վճարողների` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ սկսվել է «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի կիրառման գործընթացը:
Նշված օրենքով նախատեսված տույժերից և տուգանքներից ազատման արտոնությունից օգտվելու նպատակով անհրաժեշտ է մինչև սույն թվականի մարտի 1-ը դիմել հարկային մարմին` պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց կազմելու նպատակով:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (047) 94-86-20 հեռախոսահամարով:
Հայտարարություն
սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու մասին
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հրավիրում է մասնակցելու 2019 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների իրազեկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Իրականացման
|
վայրը
|
ամսաթիվը
|
ժամը
|
ք. Մարտակերտ
|
փետրվարի 6
|
1030
|
ք. Ասկերան
|
փետրվարի 6
|
1500
|
ք. Բերձոր
|
փետրվարի 7
|
1030
|
ք. Շուշի
|
փետրվարի 7
|
1500
|
ք. Մարտունի
|
փետրվարի 8
|
1030
|
ք. Հադրութ
|
փետրվարի 8
|
1500
|
ք. Ստեփանակերտ,
մշակույթի և երիտասարդության պալատ
|
փետրվարի 11
|
1700
|
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:
Հայտարարություն
բաց և փակ մրցույթներ անցկացնելու վերաբերյալ
Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների` ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության կրտսեր և առաջատար խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:
Մրցույթները կկայանան ս.թ. նոյեմբերի 23-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:
Թափուր պաշտոններին կարող եք ծանոթանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժնի «Աշխատատեղեր ՀԾ-ում» ենթաբաժին, իսկ հարցաշարին` նույն բաժնի «Մրցույթներ» ենթաբաժին:
Հայտարարություն
պայմանագրային հիմունքներով հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու նպատակով հարցազրույց անցկացնելու մասին
Ի գիտություն ԱՀ քաղաքացիների` ԱՀ ֆինանսների նախարարությունը արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչությունում ու Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչությունում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար հարցազրույցի է հրավիրում տնտեսագիտություն, իրավագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած ԱՀ քաղաքացիների:
Հարցազրույցը կկայանա ս.թ. հունիսի 7-ին` ժամը 11:00-ին, ԱՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում, Տիգրան Մեծի 16 հասցեում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել ֆինանսների նախարարության հարկային վարչարարության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժին` (047) 94-86-20 հեռախոսահամարով:
Պայմանագրային հիմունքներով համալրման ենթակա պաշտոնների գործառույթներն են`
Ստեփանակերտ քաղաքի հարկային տեսչություն
Վերահսկողության և գանձումների բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, երրորդ անձանցից ստացված տեղեկությունների իրացման ապահովում:
Վերահսկողության և գանձումների բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների մոտ ստուգումների, ուսումնասիրությունների իրականացում, հարկային պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում, վարչական իրավախախտումների արձանագրում, չկատարած պարտավորությունների գանձման ապահովում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում:
Սպասարկման բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողների սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների իրականացում, գրանցման գրքերի տրամադրում, ՀԴՄ-ների գրանցում:
Սպասարկման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
հարկ վճարողներին հարկային օրենսդրությանը իրազեկում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների, համեմատությունների, վերլուծությունների իրականացում:
Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության վարչություն
Հսկիչ կետերի համակարգման բաժնի ավագ հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, գրանցամատյանների վարում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում, արտահանումն արգելված ապրանքանյութական արժեքների նկատմամբ հսկողության իրականացում, ապրանքանյութական արժեքների ապօրինի շրջանառության դեպքում օրենսդրությամբ նախատեսված գործառույթների իրականացում:
Հսկիչ կետերի համակարգման բաժնի հարկային տեսուչ - հիմնական գործառույթներն են`
ԱՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման քարտերի կազմում, տեղում հաշվառման անհնարինության դեպքում կապարակնքման իրականացում:
Հայտարարություն
«2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին
Ի գիտություն ԱՀ տնտեսավարող սուբյեկտների` ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն ԱՀ կառավարության 11.04.2018 թ. N 249-Ն որոշման` 2018 թվականի հուլիսի 2-ից ԱՀ տարածքում արգելվում է Արցախի Հանրապետությունում արտադրված «2012» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը:
Հայտարարություն
Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման մասին
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԱՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ հսկողական միջոցառումներ են իրականացվում` ուղղված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանմանը:
Նախարարությունը կոչ է անում տնտեսավարող սուբյեկտներին` խստիվ պահպանել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կանխիկ գործարքների դիմաց գնորդներին տրամադրելով կտրոն:
Նախարարության կողմից խախտումներ հայտնաբերվելու դեպքում դրանք թույլ տված սուբյեկտների նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցները:
Հայտարարություն
Ի գիտություն տասներկուամսյա ժամկետով հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարման ժամանակացույցեր կնքած հարկ վճարողների`
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ԼՂՀ օրենքով տույժերի և տուգանքների գծով սահմանված արտոնությունից օգտվելու նպատակով անհրաժեշտ է մինչև սույն թվականի մարտի 31-ը ամբողջությամբ կատարել ժամանակացույցով սահմանված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների վճարումները, ինչպես նաև ժամկետանց այլ պարտավորությունների վճարումները:
Վճարման ենթակա հարկերի և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների չափը կարող եք ճշտել հաշվառման վայրի հարկային մարմնից:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (047)94-86-20 հեռախոսահամարով:
Հայտարարություն
բաց և փակ մրցույթներ անցկացնելու վերաբերյալ
Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացիների` ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության կրտսեր և առաջատար խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:
Մրցույթները կկայանան ս.թ. ապրիլի 6-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:
Հայտարարություն սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու մասին
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հրավիրում է մասնակցելու 2018 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների իրազեկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Իրականացման
|
վայրը
|
ամսաթիվը
|
ժամը
|
ք. Ստեփանակերտ
|
հունվարի 29
|
1600
|
ք. Բերձոր
|
հունվարի 30
|
1100
|
ք. Շուշի
|
հունվարի 30
|
1530
|
ք. Հադրութ
|
հունվարի 31
|
1100
|
ք. Մարտունի
|
հունվարի 31
|
1530
|
ք. Մարտակերտ
|
փետրվարի 1
|
1030
|
ք. Ասկերան
|
փետրվարի 1
|
1530
|
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:
Հայտարարություն
Դրոշմանիշային վճարները հավաքագրելու համար Կենտրոնական գանձապետարանում բացվել է հաշվեհամար
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ի գիտություն գործատուների և անհատ ձեռնարկատերերի տեղեկացնում է, որ «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքով սահմանված դրոշմանիշային վճարների հավաքագրման նպատակով Կենտրոնական գանձապետարանում բացվել է 915005000020 «Դրոշմանիշային վճարներ» հաշվեհամարը:
Սկսած 2018 թվականի հունվարի 1-ից գործատուները յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը, նշված հաշվեհամարին պետք է փոխանցեն իրենց մոտ աշխատանքային պայմանագրերով վարձու աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող յուրաքանչյուր քաղաքացու համար 1000-ական դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերը յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա մայիսի 1-ը` 12000 դրամ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:
Հայտարարություն
ստվերային շրջանառության կրճատմանն ուղղված միջոցառումների մասին
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԱՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի շրջանակներում, պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների ոչ լիարժեք հայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:
Իրականացվող միջոցառումները նպատակ ունեն կրճատել տնտեսության ստվերային հատվածը, ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, նպաստել հանրապետությունում տնտեսական ու սոցիալական առաջընթացի խթանմանն ու պետական բյուջեի եկամուտների հավաքագրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Նախարարությունը հորդորում է բոլոր տնտեսավարող սուբյեկտներին գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան` իրենց իսկ զերծ պահելով պատասխանատվության ենթարկվելուց:
Միաժամանակ, նախարարությունը դիմում է քաղաքացիներին իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ ստվերային երևույթների դեմ իրականացվող գործընթացին` կատարված գնումների դիմաց պահանջել կտրոն, գործատուների մոտ աշխատանքի ընդունվել աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանմամբ:
Տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների մասին կարող եք զանգահարել ֆինանսների նախարարության թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
բաց և փակ մրցույթներ անցկացնելու վերաբերյալ
Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:
Մրցույթները կկայանան ս.թ. ապրիլի 21-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու մասին
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` Արցախի ֆինանսների նախարարությունը հրավիրում է մասնակցելու 2017 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների և հաշվարկ-հաշվետվությունների հարկային մարմին էլեկտրոնային եղանակով հանձնման ընթացակարգերի իրազեկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Իրականացման
|
վայրը
|
ամսաթիվը
|
ժամը
|
ք. Մարտակերտ
|
հունվարի 25
|
1000
|
ք. Ասկերան
|
հունվարի 25
|
1530
|
ք. Բերձոր
|
հունվարի 26
|
1100
|
ք. Շուշի
|
հունվարի 26
|
1530
|
ք. Հադրութ
|
հունվարի 27
|
1100
|
ք. Մարտունի
|
հունվարի 27
|
1530
|
ք. Ստեփանակերտ
|
փետրվարի 1
|
1700
|
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Դրոշմավորման պահանջների պահպանման մասին
Ի գիտություն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողների հայտնվում է.
2017 թվականի հունվարի 1-ից հետո հարկային մարմնից ձեռք բերված դրոշմապիտակներով դրոշմավորված` Արցախի Հանրապետությունում արտադրված ապակյա կամ պլաստմասսայե տարաներով տարայավորված ապրանքների վրա դրոշմապիտակը պետք է փակցված լինի տարայի վերին մակերեսին` կափարիչին:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչությունում պայմանագրային հիմունքներով թափուր պաշտոն զբաղեցնելու մասին
Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը արտաքին ապրանքաշրջանառության հաշվառման և հսկողության տեսչությունում պայմանագրային հիմունքներով հարկային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար ս.թ. դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, կազմակերպում է հարցազրույց:
Հարցազրույցին կարող են մասնակցել հայերենին տիրապետող, պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած տնտեսագետի և հարակից մասնագիտությունների որակավորում ունեցող քաղաքացիները:
Հարցազրույցը կկայանա ԼՂՀ ֆինանսների նախարարության վարչական շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեով:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (047)94-86-20 հեռախոսահամարով:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
բաց և փակ մրցույթներ անցկացնելու վերաբերյալ
Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության կրտսեր և առաջատար խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:
Մրցույթները կկայանան ս.թ. օգոստոսի 2-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում (Տիգրան Մեծի 16): Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետներում ներկայացնելու վերաբերյալ
Ապրիլյան պատերազմական գործողություններով պայմանավորված սահմանված ժամկետներում հաշվարկ-հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողներին ԼՂՀ ֆինանսների նախարարությունը դիմում է սեղմ ժամկետներում ներկայացնել դրանք` հետագա պատասխանատվության միջոցներից խուսափելու նպատակով:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
որոշ ապրանքների դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման մասին
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2016 թվականի ապրիլի 1-ից արգելվում է հանրապետության տարածքում դրոշմապիտակներով չդրոշմավորված` ստորև ներկայացված ցանկում նշված ապրանքների իրացումը:
Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց մոտ առկա` չդրոշմավորված ապրանքների մնացորդների համար դրոշմապիտակներ ձեռք բերելու նպատակով պետք է մինչև ս.թ. մայիսի 31-ը կատարեն գույքագրում և դրանց վերաբերյալ տեղեկությունները` դրոշմապիտակների ձեռքբերման հայտի հետ մեկտեղ ներկայացնեն հարկային մարմին:
Ց Ա Ն Կ
Ծածկագիր
|
Ապրանքատեսակի նկարագրություն
|
Ապրանքատեսակ
|
1602
|
պատրաստի կամ պահածոյացված մթերքներ մսից, մսի ենթամթերքներից կամ արյունից
|
մսեղեն
|
1604
|
պատրաստի կամ պահածոյացված ձուկ, թառափազգիների խավիար և դրա փոխարինիչներ` պատրաստված ձկնկիթի հատիկներից
|
ձկնեղեն
|
1605
|
պատրաստի կամ պահածոյացված խեցգետնակերպեր, կակղամորթեր և ջրային այլ անողնաշարավորներ
|
ձկնեղեն
|
2001
|
բանջարեղեն, մրգեր, ընկույզներ և բույսերի այլ ուտելի մասեր` պատրաստված կամ պահածոյացված քացախի կամ քացախաթթվի հավելմամբ
|
պահածո
|
2002
|
լոլիկներ (պոմիդոր)` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի
|
պահածո
|
2003
|
սնկեր և գետնասնկեր` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման
|
պահածո
|
2004
|
այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, սառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից
|
պահածո
|
2005
|
այլ բանջարեղեն` պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման, չսառեցված, բացի 2006 ապրանքային դիրքում նշված մթերքներից
|
պահածո
|
2006
|
բանջարեղեն, մրգեր, ընկույզներ, պտուղների կեղև և բույսերի այլ մասեր՝ շաքարի միջոցով պահածոյացված (շաքարի օշարակով ներծծված, շաքարահյութով պատած, շաքարահյութով եփված, շաքարված)
|
պահածո
|
2007
|
ջեմեր, մրգային ժելե, մարմելադներ, մրգային կամ ընկույզի պյուրե, մրգային կամ ընկույզի մածուկ` ստացված ջերմային մշակումից, այդ թվում` շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ
|
պահածո
|
2008
|
մրգեր, ընկույզներ, և բույսերի ուտելի այլ մասեր` պատրաստված կամ պահածոյացված այլ եղանակով՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր կամ սպիրտ պարունակող կամ չպարունակող՝ այլ տեղում չհիշատակված կամ չներառված
|
պահածո
|
2209 00
|
քացախ և դրա փոխարինիչներ` ստացված քացախաթթվից
|
քացախ
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
փաստաթղթավորման պահանջների պահպանման մասին
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը իրազեկում է, որ հարկային իրավախախտումների դեմ պայքարի հայեցակարգի շրջանակներում, հսկողական միջոցառումներ են իրականացվում` ուղղված փաստաթղթավորման պահանջների պահպանմանը:
Նախարարությունը կոչ է անում հանրապետության տարածքում մեծածախ առևտրի ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին (առաքիչներին) ապրանքների մատակարարման գործարքներ իրականացնելիս պարտադիր տրամադրել, իսկ մանրածախ առևտրի ոլորտում գործող սուբյեկտերին (խանութների, կրպակների, տաղավարների միջոցով) պահանջել օրենսդրությամբ սահմանված հաշիվ-ապրանքագրեր:
Իրականացվող գործարքների համար հաշիվ-ապրանքագրեր չտրամադրելու կամ դրանք չպահանջելու դեպքում գործարքի կողմերի նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:
Նախարարությունը հետևողական է լինելու իրավախախտումների հայտնաբերման գործընթացում և պարբերաբար իրականացնելու է հսկողական աշխատանքներ:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ստվերային շրջանառության կրճատմանն ուղղված միջոցառումների մասին
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրականացվելու են հսկողական միջոցառումներ` հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների և փաստաթղթավորման պահանջների խախտման, չձևակերպված աշխատողների և աշխատավարձերի մեծությունների թերհայտարարագրման և այլ հարկային իրավախախտումների բացահայտման ուղղություններով:
Իրականացվող միջոցառումները նպատակ ունեն կրճատել տնտեսության ստվերային հատվածը, ապահովել հավասար մրցակցային պայմաններ բոլոր տնտեսավարող սուբյեկտների համար, նպաստել հանրապետությունում տնտեսական ու սոցիալական առաջընթացի խթանմանն ու պետական բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացմանը:
Նախարարությունը կոչ է անում բոլոր տնտեսավարող սուբյեկտներին իրենց գործունեությունն իրականացնել օրենսդրության պահանջներին համապատասխան` զերծ մնալով տույժերի և տուգանքների կիրառումից:
Միաժամանակ, նախարարությունը դիմում է քաղաքացիներին իրենց մասնակցությունն ունենալ ստվերային տնտեսության դեմ պայքարի գործընթացին` կատարված գնումների դիմաց պահանջել կտրոն, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել օրինական հիմքերով: Տնտեսավարող սուբյեկտների կողմից թույլ տրվող խախտումների բոլոր դեպքերում կարող եք զանգահարել թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
հաշվարկ-հաշվետվությունների էլեկտրոնային
եղանակով ներկայացման մասին
Ի գիտություն ԼՂՀ հարկ վճարողների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի արդյունքներով 36 մլն դրամը գերազանցող իրացման շրջանառություն հայտարարագրած հարկ վճարողները հարկային հաշվարկ-հաշվետվություններն ու այլ տեղեկությունները, 2016 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածների համար, պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով:
Հաշվետվությունների լրացման և հանձնման ընթացակարգերին մանրամասն կարող եք ծանոթանալ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի «Օգնություն» բաժնում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու մասին
Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հրավիրում է մասնակցելու 2016 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների և հաշվարկ-հաշվետվությունների հարկային մարմին էլեկտրոնային եղանակով հանձնման ընթացակարգերի իրազեկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Իրականացման
|
վայրը
|
ամսաթիվը
|
ժամը
|
ք. Բերձոր
|
հունվարի 25
|
1100
|
ք. Շուշի
|
հունվարի 25
|
1530
|
ք. Հադրութ
|
հունվարի 26
|
1100
|
ք. Մարտունի
|
հունվարի 26
|
1530
|
ք. Մարտակերտ
|
հունվարի 27
|
1000
|
ք. Ասկերան
|
հունվարի 27
|
1530
|
ք. Ստեփանակերտ
|
հունվարի 29
|
1700
|
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, կարևորելով հասարակության ներգրավվածությունը ստվերային տնտեսության դեմ պայքարի գործընթացին, տեղեկացնում է.
հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառող տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են գնորդի կողմից ապրանքների ձեռքբերման և ծառայությունների ստացման դիմաց տրամադրել հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն:
Կտրոնի չտրամադրման դեպքում գնորդն իրավունք ունի պահանջել կտրոնը, իսկ հրաժարվելու դեպքում` զանգահարել ֆինանսների նախարարության թեժ գիծ` (047) 94-86-20 հեռախոսահամարով` դրանով իսկ նպաստելով հանրապետությունում տնտեսական ու սոցիալական առաջընթացի խթանմանն ու պետական բյուջեով նախատեսված ծրագրերի իրականացմանը:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
«2011» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումն արգելելու մասին
Ի գիտություն ԼՂՀ տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն ԼՂՀ կառավարության 14.07.2015թ. N 451-Ն որոշման` 2016 թվականի հունվարի 1-ից ԼՂՀ տարածքում արգելվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետությունից) ներմուծված «2011» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների իրացումը:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:
Մրցույթները կկայանան ս.թ. նոյեմբերի 27-ին` ժամը 10:00-ին, ֆինանսների նախարարության շենքում (Տիգրան Մեծի 16): Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼՂՀ ֆինանսների նախարարությունում աշխատելու համար հարցազրույցի հրավիրելու մասին
Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ ֆինանսների նախարարությունը ցանցային ադմինիստրատորի պաշտոնում աշխատելու համար հարցազրույցի է հրավիրում տեղեկատվական համակարգերի և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած ԼՂՀ քաղաքացիների: Ցանկացողները մինչև սույն թվականի նոյեմբերի 15-ը կարող են դիմել ԼՂՀ ֆինանսների նախարարության համակարգչային ծրագրերի մշակման և սպասարկման բաժին` Տիգրան Մեծի 16 հասցեով կամ զարգահարել (047)94-86-20 հեռախոսահամարին:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հայտարարություն որոշ ապրանքների դրոշմապիտակներով պարտադիր դրոշմավորման մասին
Ի գիտություն տնտեսավարող սուբյեկտների ԼՂՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի հոկտեմբերի 1-ից արգելվում է հանրապետության տարածքում դրոշմապիտակներով չդրոշմավորված` ցանկ 1-ում նշված ապրանքների իրացումը:
Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող` պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց մոտ առկա` չդրոշմավորված ապրանքների մնացորդների համար դրոշմապիտակներ ձեռք բերելու նպատակով պետք է մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը կատարեն գույքագրում և դրանց վերաբերյալ տեղեկությունները ներկայացնեն հարկային մարմին` նախապես կատարելով վճարում ԼՂՀ պետական բյուջեի 915005280234 հաշվեհամարին (դրոշմապիտակների 1 000 հատի արժեքը կազմում է 3 528 ՀՀ դրամ):
Միաժամանակ, տեղեկացվում է, որ արտադրողները և ներմուծողները պարտավոր են մինչև 2014 թվականի նոյեմբերի 15-ը արտադրված` ցանկ 2-ում նշված արտադրանքի իրացումը ևս 2015 թվականի հոկտեմբերի 1-ից կազմակերպել բացառապես դրոշմապիտակներով:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ցորենի ալյուրի ներմուծումը ժամանակավորապես դադարեցնելու մասին
Ի գիտություն ԼՂՀ տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների` ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը հայտնում է, որ ԼՂՀ կառավարության 2015 թվականի հունիսի 23-ի N 386-Ա որոշմամբ ժամանակավորապես դադարեցվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք 110100 ծածկագրով ապրանքային դիրքում ընդգրկված ցորենի ալյուրի (բացառությամբ արտադրողի կամ փաթեթավորողի կողմից մանրածախ առևտրի ոլորտում իրացման համար նախատեսված մինչև 3 կգ փաթեթավորմամբ, ինչպես նաև ԼՂՀ-ում արտադրված և ՀՀ-ում վերամշակված ցորենի` համաձայն ԼՂՀ կառավարության սահմանած կարգի) ներմուծումը:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացի վերաբերյալ
Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի հուլիսի 1-ից կմեկնարկի հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը:
Վճարված եկամտային հարկի վերադարձի պայմաններին ու հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ հարկային մարմնի պաշտոնական կայքէջի` «Հարկային օրենսդրություն» բաժնում կամ այցելել գույքի գտնվելու վայրի հարկային մարմին:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ի գիտություն Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրներ ապրանքներ արտահանող և այդ երկրներից ներմուծում կատարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունն ի գիտություն Եվրասիական Տնտեսական Միության անդամ երկրներ ապրանքներ արտահանող և այդ երկրներից ներմուծում կատարող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների հայտնում է, որ նախքան արտահանման ու ներմուծման գործարքներ իրականացնելն անհրաժեշտ է այցելել հարկային պետական ծառայության կենտրոնական աշխատակազմ` Տիգրան Մեծի 16 հասցեով կամ զանգահարել 94-86-20 հեռախոսահամարին` արտահանման և ներմուծման ընթացակարգերին ծանոթանալու և դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարկ վճարողները առաքվող կամ տեղափոխվող ապրանքների գրանցման գրքերը և վաճառվող ապրանքների ու դրանց գների գրանցման գրքերը այսուհետ կարող են վարել էլեկտրոնային եղանակով
Հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացումը հարկային մարմնի առաջնահերթություններից է: Այդ նպատակով իրականացվում են շարունակական բարեփոխումներ` փաստաթղթաշրջանառության կրճատման, էլեկտրոնային համակարգի համատարած կիրառման համար պայմանների ապահովման և այլ ուղղություններով:
Բարեփոխումների հերթական քայլը ուղղված է փաստաթղթաշրջանառության պարզեցմանը: Մասնավորապես, այն հարկ վճարողները, որոնք հաշվառումը վարում են սահմանված չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով` առաքվող կամ տեղափոխվող ապրանքների, արտադրանքի գրանցման (հաշվառման) գրքերը և (կամ) վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքերը հարկային մարմնում սահմանված կարգով հաշվառելուց հետո կարող են վարել էլեկտրոնային եղանակով:
Էլեկտրոնային գրքեր հաշվառելու համար հարկ վճարողները հարկային մարմին են ներկայացնում էլեկտրոնային գրքերի գրանցման հայտ` նշելով
1) յուրաքանչյուր առաքման վայրի տվյալները (առաքման վայրի հասցեն, իսկ չհասցեավորված առաքման վայրի դեպքում` համապատասխան առաքման վայրի անվանումը).
2) յուրաքանչյուր առաքման կետի տվյալները (տրանսպորտային միջոցի անվանումը, մակնիշը և պետական համարանիշը).
3) առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի) տվյալները (առևտրի վայրի հասցեն, իսկ չհասցեավորված վայրի դեպքում` համապատասխան վայրի անվանումը):
Առաջին անգամ հայտը լրացվում է ներկայացման պահի դրությամբ հարկ վճարողի այն առաքման վայրերի և (կամ) առաքման կետերի և (կամ) առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) համար, որոնց մասով նախատեսվում է վարել էլեկտրոնային գրքեր, ինչի վերաբերյալ գրանցման հայտում կատարվում է համապատասխան նշում: Հետագայում նոր առաքման վայրերի կամ նոր առաքման կետերի կամ առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման նոր վայրերի (կետերի) համար էլեկտրոնային գիրք հաշվառելու նպատակով լրացվում և ներկայացվում են առանձին հայտեր:
Հարկային մարմինը հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին տրամադրում է ծանուցում հայտում նշված` բոլոր առաքման վայրերի և (կամ) բոլոր առաքման կետերի և (կամ) առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման բոլոր վայրերի (կետերի) համար էլեկտրոնային գրքերի հերթական համարների վերաբերյալ:
Ծանուցման ստացմանը հաջորդող օրվանից գրանցման հայտով ներկայացված առաքման վայրերի կամ կետերի կամ առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) համար առաքվող կամ տեղափոխվող արտադրանքը և ապրանքները կամ ձեռք բերված (սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում` (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները (գրանցված) հաշվառված (գրանցված) են համարվում բացառապես համապատասխան էլեկտրոնային գրքում սահմանված կարգով գրանցված լինելու դեպքում:
Գրանցումները էլեկտրոնային եղանակով վարելու դեպքում, տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ժամանակ` ստուգման հանձնարարագրի հիման վրա, ստուգում իրականացնող անձանց տրամադրել համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը: Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրվում է էլեկտրոնային կրիչով` համապատասխան պահանջը ստանալուց հետո անմիջապես:
Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը պետք է պարունակի առնվազն տվյալ կազմակերպության անունից հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությունը:
Էլեկտրոնային գրքեր վարելու ընթացակարգերին կարող եք ծանոթանալ հարկային մարմնի պաշտոնական կայքէջի` «Հարկային օրենսդրություն» բաժնում:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հարկային պետական ծառայությունում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար հարցազրույցի հրավիրելու մասին
Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կենտրոնական աշխատակազմում և տեսչություններում պայմանագրային հիմունքներով աշխատելու համար հարցազրույցի է հրավիրում տնտեսագիտություն, իրավագիտություն, միջազգային հարաբերություններ, մաթեմատիկա, ֆիզիկա, ճարտարագիտություն, տեղեկատվական համակարգեր և հարակից մասնագիտությունների գծով պետական հավատարմագրում ստացած բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած ԼՂՀ քաղաքացիների:
Հարցազրույցին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրություն (օրինակելի ձևով), դիպլոմի պատճեն, 1 լուսանկար 3x4 չափսի, առկայության դեպքում` նաև աշխատանքային գրքույկի պատճեն: Փաստաթղթերն ընդունվում են մինչև ս.թ. մարտի 27-ը` ք. Ստեփանակերտ, Տիգրան Մեծի 16 հասցեով կամ կարող են ուղարկվել հարկային մարմնի էլեկտրոնային փոստին` info@taxservice.nk.am:
Հարցազրույցը կկայանա ս.թ. ապրիլի 2-ին` ժամը 11:00-ին, հարկային պետական ծառայության շենքում:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել հարկային պետական ծառայության մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժին (047) 94-86-20 հեռախոսահամարով:
Պայմանագրային հիմունքներով համալրման ենթակա պաշտոնների գործառույթներն են`
մեթոդաբանական - ամրագրված հարկատեսակների մասով ԼՂՀ օրենքների, կառավարության որոշումների նախագծերի մշակում, դրանց ընդունման անհրաժեշտության հիմնավորում, այլ պետությունների հարկային օրենսդրությունների հիմնադրույթների ուսումնասիրություն և ԼՂՀ հարկային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների ներկայացում, ԼՂՀ հարկային օրենսդրության դրույթների ու պահանջների իրազեկման համալիր միջոցառումներին մասնակցություն.
վերլուծական - տվյալների բազայում առկա տեղեկությունների համադրումներ, համեմատություններ, վերլուծություններ, հարկային և պարտադիր վճարների մասին օրենսդրությունների փոփոխությունների ազդեցության գնահատումներ,
օպերատիվ-հետախուզական - չհարկվող շրջանառությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում, հարկման ենթակա եկամուտներ թաքցնող, հարկային պարտավորությունների կատարումից խուսափող և այլ հակաիրավական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների ստացում և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկում.
սպասարկման - հարկ վճարողներին հարկային օրենսդրությանը իրազեկում, սպասարկում, հաշվարկների, հայտարարագրերի և այլ տեղեկությունների ընդունում, հաշվարկ-հաշվետվությունների կամերալ ուսումնասիրությունների, համեմատությունների, վերլուծությունների իրականացում.
հսկողական - հարկ վճարողների մոտ ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում, գործունեության օրինականության վերահսկում, ՀԴՄ-ներից ֆիսկալային հաշվետվությունների դուրսբերում, վերահսկողական աշխատանքների արդյունքում հարկային և պարտադիր վճարների պարտավորությունների հաշվարկում, փաստաթղթավորում և մարման ապահովում:
ԼՂՀ տարածք ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում - ներմուծվող և արտահանվող ապրանքանյութական արժեքների հաշվառում, հաշվառման փաստաթղթերի կազմում, ակցիզային դրոշմանիշներով, դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնների պահպանման նկատմամբ հսկողության իրականացում:
Ինքնակենսագրություն
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
սեմինար-խորհրդակցություններ կազմակերպելու մասին
Ի գիտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրավիրում է մասնակցելու 2014 թվականին հարկային մարմնի կողմից իրականացված վարչարարական բարեփոխումների և 2015 թվականի հունվարի 1-ից հարկային և հարակից օրենսդրական փոփոխությունների իրազեկման նպատակով Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կայանալիք սեմինար-խորհրդակցություններին` համաձայն հետևյալ ժամանակացույցի.
Իրականացման
|
վայրը
|
ամսաթիվը
|
ժամը
|
ք. Բերձոր
|
փետրվարի 3
|
1000
|
ք. Շուշի
|
փետրվարի 3
|
1600
|
ք. Մարտակերտ
|
փետրվարի 4
|
1000
|
ք. Ասկերան
|
փետրվարի 4
|
1600
|
ք. Հադրութ
|
փետրվարի 5
|
1100
|
ք. Մարտունի
|
փետրվարի 5
|
1600
|
ք. Ստեփանակերտ,
Մշակույթի և երիտասարդության պալատ
|
փետրվարի 6
|
1700
|
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
էլեկտրոնային ստորագրությունների վավերականությունը երակարաձգելու անհրաժեշտության վերաբերյալ
Ի գիտություն ԼՂՀ բոլոր այն գործատուների, որոնց էլեկտրոնային ստորագրությունների մեկ տարվա սպասարկման վարձավճարը կատարվել է ԼՂՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, հայտնվում է, որ էլեկտրոնային ստորագրությունների վավերականությունը երկարաձգելու նպատակով անհրաժեշտ է մինչև 2015 թվականի հունվարի 7-ը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում կատարել 3 000 ՀՀ դրամ վճարում` «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 1570004596000500, և վճարմանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում սպասարկման համակարգում երկարաձգել էլեկտրոնային ստորագրության վավերականությունը (www.ekeng.am):
Վճարում չկատարելու և (կամ) սպասարկման համակարգում էլեկտրոնային ստորագրության վավերականությունը չերկարաձգելու դեպքերում, սկսած 2015 թ. հունվարի 7-ից, հնարավոր չի լինի հարկային մարմին ներկայացնել էլեկտրոնային հաշվարկներ:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ ստանալու անհրաժեշտության վերաբերյալ
Ի գիտություն հարկային գործակալ չհանդիսացող անհատ ձեռնարկատերերի` ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունը հայտնում է, որ տարեկան եկամուտների մասին հաշվարկի էլեկտրոնային եղանակով ներկայացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ներկայանալ հարկ վճարողներին սպասարկող համապատասխան ստորաբաժանում և ստանալ էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ:
Բոլոր այն անձինք, ովքեր մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը կդիմեն հարկային մարմին և կստանան էլեկտրոնային ծածկագիր ու գաղտնաբառ, նրանց էլեկտրոնային ստորագրությունների մեկ տարվա սպասարկման վարձավճարը կվճարվի ԼՂՀ պետական բյուջեի միջոցներից:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
սեմինար-խորհրդակցություն կազմակերպելու մասին
Ի գիտություն շինարարության ոլորտում գործող հարկ վճարողների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հրավիրում է մասնակցելու ոլորտի հարկման, ստուգումների ժամանակ առավել հաճախակի թույլ տրվող սխալների հետ կապված խնդիրների քննարկմանը նվիրված սեմինար-խորհրդակցությանը, որը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 29-ին` ժամը 11:00–ին, հարկային պետական ծառայության շենքում` Տիգրան Մեծի 16 հասցեով:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 047-94-86-20 հեռախոսահամարին:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
Ի գիտություն ԼՂՀ քաղաքացիների` ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտարարում է հարկային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոնների զբաղեցման համար բաց և փակ մրցույթներ:
Մրցույթները կկայանան ս.թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 10:00-ին, հարկային պետական ծառայության շենքում: Մրցույթին կարող են մասնակցել «Հարկային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի պահանջները բավարարող քաղաքացիները:
Մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ` այցելելով կայքէջի «Հայտարարություններ» բաժինը:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
սեմինար-խորհրդակցություն կազմակերպելու մասին