ՀԱՅ РУС ENG
MAIN
MAIN SECTIONS

30-30

(047) 94-86-20

ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ


ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Ա Ռ Ե Վ Տ Ր Ի   Հ Ա Ր Կ - Առևտրի հարկը առևտրական գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկին (ԱԱՀ) և (կամ) շահութահարկին փոխարինող հարկ է, ընդ որում` առևտրային կազմակերպությունների համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին, իսկ անհատ ձեռնարկատերերի համար` ԱԱՀ-ին:

Առևտրի հարկ վճարողներ են համարվում խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով վաճառք իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը: Բացառություն են կազմում` հաստատագրված վճար վճարող անձինք` գործունեության այդ մասով, անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն արտոնագրային վճար վճարող անձինք:

Առևտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը` ներառյալ իրենց կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

Առևտրի հարկ վճարողները ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են 3 տոկոս դրույքաչափով:

Հաշվետու ժամանակաշրջանի համար սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված առևտրի հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական վճարի գումարները), ինչպես նաև Արցախի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր)` երկու տոկոսը կազմող գումարի չափով` խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մասով, մեկ տոկոսը կազմող գումարի չափով` դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մասով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո առևտրի հարկի գումարը կազմում է խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մեկ տոկոսից պակաս գումար, իսկ դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի երկու տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ առևտրի հարկի գումարը կազմի խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի մեկ տոկոսը, իսկ դեղատների, դեղատնային կրպակների միջոցով առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկվող օբյեկտի երկու տոկոսը:

Առևտրի հարկ վճարողների կողմից եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով. եկամուտները և ծախսերը հաշվառվում են եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման կարգը

Առևտրի հարկ վճարողներն մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր: Հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ կարող են նշում կատարել (հարկային հաշիվ դուրս գրել), եթե այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մատակարարների կողմից ներկայացված են հարկային հաշիվներ (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրեր):

Ընդ որում` առևտրի հարկ վճարողների կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում նշված ԱԱՀ-ի գումարը չի կարող գերազանցել մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

Առևտրի հարկի արտոնություններ

Բացառապես առևտրի հարկ վճարողներն ազատվում են «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից, եթե առկա են ՀՀ-ից ԱՀ տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):

Բացառապես առևտրի հարկ վճարողների վրա չեն տարածվում «Եկամտային հարկի մասին»  ԼՂՀ օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները, եթե առկա են ՀՀ –ից ԱՀ տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):

Առևտրի հարկ վճարող համարվելու հայտարարագրի, հաշվարկների ներկայացման և առևտրի հարկի վճարման ժամկետներ.

Առևտրի հարկ վճարողները` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև 20-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում առևտրի հարկ վճարող համարվելու հայտարարագիր: Նոր ստեղծված (պետական գրանցում (հաշվառում) ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև պետական գրանցման (հաշվառման) ամսվան հաջորդող ամսվա 1-ը:

Առևտրի հարկ վճարողները հարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկվող օբյեկտի նկատմամբ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված առևտրի հարկի գումարի և օրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված՝ առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:

«Հարկերի մասին» օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը ներկայացնում են առևտրի հարկի կիսամյակային (ամսական կտրվածքով) հաշվարկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը, իսկ վճարումը` կատարում ամսական մեկ անգամ մինչև հաջորդող ամսվա 20-ը:

You are the 1410374-րդ visitor
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am
 
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
online.tax.nk.am/invoice
 
ԱՐՑԱԽԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԿՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՀԱՇԻՎ
cda.am:7080/ampis-public/login.do
 
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐ
 
Tax Calendar
MoTuWeThFrSaSu
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
 
December
 
Հրապարակումներ


Հարկատու ամսագիր

   N2(8)

Տեսանյութեր
 

 

Tax service
All rights reserved Օգտագործման Պայմաններ