ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՐՄԻՆԵ ԱՐԿԱԴԻԻ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆԻ
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ և վայր
1977 թ. 3 մայիսի, ԱՀ, ք. Ստեփանակերտ
Կրթություն
1982-1994 թթ. Ստեփանակերտի թիվ 9 միջնակարգ դպրոց,
1994-1999թթ. Արցախի պետական համալսարանի ժողտնտեսական ֆակուլտետի «Հաշվապահական հաշվառում, տնտեսական գործունեության վերլուծություն և վերահսկողություն» բաժին:
Աշխատանքային գործունեություն
1999-2001թթ. ԼՂՀ հարկային պետական վարչության մեթոդաբանության և իրազեկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ,
2001-2004թթ. ԼՂՀ հարկային պետական վարչության մեթոդաբանության և ամփոփ ծրագրերի բաժնի պետ,
2004-2005թթ. ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման և վերահսկողության վարչության հարկային վարչարարության կատարելագործման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ,
2005-2015թթ. ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության վարչարարության կատարելագործման և համակարգման վարչության վարչարարության կատարելագործման բաժնի պետ,
2015-2020թթ. ԼՂՀ ֆինանսների նախարարության հարկային վարչարարության, մեթոդաբանության և հարկ վճարողների իրազեկման բաժնի պետ,
2020թ. հուլիսի 1-ին ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ:
Այլ տվյալներ
2014թ. դեկտեմբերի 18-ին պարգևատրվել է ԼՂՀ վարչապետի հուշամեդալով:
2017թ. դեկտեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» պետական պարգևով:
2020թ. սեպտեմբերի 1-ին ԱՀ ՊԵԿ նախագահի հրամանով շնորհվել է ԱՀ հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդականի դասային կոչում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:
|