ԴԻՄԵԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԱՀ ՀԾ Վեբ-կայքի օգտագործման պայմանները
Սույն կայքը հանդիսանում է ԱՀ հարկային ծառայության պաշտոնական տեղեկատվական կայք և գործում է «Օգտագործման պայմաններ»-ի պահանջների բավարարման դեպքում:
Կայքի ծառայություններից օգտվելու համար պարտադիր պայման է Ձեր կողմից «Օգտագործման պայմաններ»-ին ծանոթանալը և ընդունելը:
Ստորև «մենք» և «մեր» բառերը նշանակում են ԱՀ ՀԾ:
Հեղինակային իրավունք
Կայքի նյութերն ու լուսանկարներն արտատպելիս, ամբողջական կամ մասնակի օգտագործելիս` հղումը www.tax.nk.am կայքին պարտադիր է: Արգելվում է տեղադրված լուսանկարների նկարազարդումը, հարմարեցումը և այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը: Վեբ-կայքում զետեղված ողջ տեղեկատվության հեղինակային իրավունքը պատկանում է ԱՀ հարկային ծառայությանը և բոլոր իրավունքները պաշտպանված են:
Սեփական նյութեր
Կայքի էջերում զետեղված իրավական նորմերը, պաշտոնական ցուցումները, խորհուրդներն ու տեղեկությունները հավաքագրվել և ամբողջականացվել են մանրակրկիտ զննման արդյունքում:
Թարգմանությունը
Կատարված է ոչ պաշտոնական թարգմանություն:
Իրավունքների պահպանում
ԱՀ ՀԾ-ն իրեն է վերապահում ցանկացած պահի սույն «Օգտագործման պայմաններ»-ի փոփոխման, նորացման, լրացման կամ մասնակի վերացման իրավունքը:
Սխալների մասին հայտնելը
Խնդրում ենք օգտվողներին հետադարձ կապի միջոցով հայտնել կայքի էջերի հնարավոր բացթողումների և վրիպակների, ինչպես նաև` ոչ արդիական, անբավարար ու անհասկանալի լինելու դեպքում:
|